ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գինու դիետա. ինչպես ընդամենը 5 օրում ազատվել 10 կգ ավելորդ քաշից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Med.Tert.am/Սննդաբանները պնդում են, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց: Սովորաբար դիետաները բացառում են ալկոհոլի օգտագործումը, սակայն այս դիետան նախատեսված է շատ կարճ ժամանակահատվածի համար և կօգնի ոչ միայն ազատվել 5-10 կգ ավելորդ քաշից, այլև կբարձրացնի տրամադրությունը:

 

Takprosto.cc կայքը ներկայացրել է գինու դիետայի հիմնական սկզբունքները: Այս դիետայի տևողությունն է 3-5 օր և այդ կարճ ժամանակահատվածում կարելի է ազատվել զգալի ավելորդ քաշից ու կարգի բերել կազմվածքը:

 

Կարմիր գինին ոչ միայն հանգստացնում է, այլև նպաստում է նիհարելուն, դանդաղեցնում է ծերացման գործընթացը և երկարացնում է կյանքի տևողությունը:

 

Գինին պարունակում է մի ակտիվ բաղադրիչ՝ ռեսվերատրոլ, որը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և ունենում է հակաբորբոքային, հակաօքսիդանտային և հակամուտագենային ազդեցությունը: Բացի այդ, այս նյութը դանդաղեցնում է քաղցկեղի զարգացումն ու ճնշում է ուռուցքի բջիջներ աճը:

 

Գինու դիետայի սկզբունքները

 

·        Սննդակարգից հարկավոր է ամբողջությամբ բացառել շաքարը:

 

·        Սնունդը չի կարելի համեմել աղով: Այս սահմանափակումը կօգնի օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը:

 

·        Դիետայի ընթացքում կարելի է խմել խաղողի չոր գինի և մաքուր ջուր (կարելի է կիտրոնով):  Թեյը, սուրճը, հյութերն ու գազավորված ըմպելիքները հարկավոր է բացառել:

 

·        Դիետայի ընթացքում սննդի ընդունման ժամերի միջև պետք է լինի առնվազն երկու ժամանոց ընդմիջում, իսկ ճաշի և ընթրիքի միջև՝ երեք ժամանոց:

 

·        Կարելի է ընտրել ցանկացած չոր կարմիր գինի, սակայն այն պետք է լինի բարձրորակ: Ցանկության դեպքում գինի կարելի է նաև ինքնուրույն պատրաստել:

 

Բացի այդ, կարելի է նաև գինին խառնել ջրին, սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է գինի ավելացնել ջրին, այլ ոչ թե ջուրը գինուն: Լավագույն տարբերակը հալած սառույցից ստացված ջուրն է, որը շատ օգտակար է օրգանիզմի համար:

 

Սննդակարգը

 

Հարկ է հիշել, որ դիետայի ամբողջ ընթացքում (5 օր) հարկավոր է ամեն օր սնվել միայն ստորև նշված սննդկարգի համաձայն:

 

·        Նախաճաշին՝ 1 հատ լոլիկ, 1 հատ խաշած հավկիթ (կամ 2 հատ խաշած լորի ձու, ինչն ավելի նախընտրելի է):

 

·        Լանչին՝ 1 հատ խնձոր (ցանկալի է կանաչ), սակայն լանչը ցանկության դեպքում կարելի է և բաց թողնել:

 

·        Ճաշին՝ 200 գրամ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, 1 հատ թարմ վարունգ:

 

·        Ընթրիքին՝ 200 գրամ կարմիր չոր գինի:

 

Գինին նպաստում է ստամոքսում մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտադրմանը, ինչի շնորհիվ սնունդն ավելի լավ է մարսվում: Այս ամենի հետևանքով արագանում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները, ինչպես նաև կարգավորվում է սրտի աշխատանքը, իսկ ճարպերն ավելի արագ են քայքայվում: Սա է պատճառը, որ որևէ ճաշկերույթին մասնակցելիս հարկավոր է նախապատվությունը տալ կարմիր չոր գինուն: Սակայն հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել այս ըմպելիքը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular