ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


30-ամյա երիտասարդը գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի վնաս. գողությունը բացահայտվել է

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դեկտեմբերի 13-ին համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակչի՝ Դալար գյուղում գտնվող անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի նյութական վնաս: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդը:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Գողոնի մի մասը հայտնաբերվել է:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular