ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր». Ալբերտը՝ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի էմոցիաների մասին

ՖՈՏՈ

«Այս մեկ շաբաթվա ընթացքում ես իսկապես տարբեր էմոցիաներ եմ ստացել և այս օրերն ինձ համար իսկապես անմոռանալի էին: Այս մեկ շաբաթը լի փորձերով, նկարահանումներով, ելույթներով ու տարբեր հանդիպումներով: Շփվել ու ընկերացել եմ մասնակիցների հետ, վստահ եմ՝ մեր կապը կպահպանենք ապագայում: Այս փորձառությունն ինձ համար ամեն ինչ էր:

Ելույթից հետո հասկացա, որ այս ամենը շատ արագ անցավ, ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր: Հանդիսատեսից ստացել եմ այդ էմոցիաներն ու էներգիան, ինչն ինձ համար աննկարագրելի է: Երբ ավարտեցի իմ ելույթը բոլորը գոռում ու ծափահարում էին, շատ էի ուրախացել»,- Առաջինի եթերում «Մանկական Եվրատեսիլ 2025»-ից հետո պատմել է Հայաստանի պատվիրակ Ալբերտ Արմենակյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանն այս տարի ներկայացրեց 12-ամյա Ալբերտ Արմենակյանն, ով ելույթ ունեցավ 05 համարի ներքո՝ «Brave Heart» երգով: Նա ստացավ 175 միավոր՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular