ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անվճար միանվագ տարանցում. Ի՞նչ մարտահրավերների են բախվում Բաքուն և Թբիլիսին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական վերլուծության և քվանտային կառավարման ինստիտուտի Կովկասի ուսումնասիրությունների սեկտորի ղեկավար Եվգենյա Գորյուշինի Վրաստանի միջոցով Ադրբեջանից Հայաստան վառելիքի անվճար միանվագ տարանցում ապահովելու Թբիլիսիի որոշումը տեղավորվում է Հարավային Կովկասում հետկոնֆլիկտային լոգիստիկ լանդշաֆտում ի հայտ եկած իրավիճակում, գրում է eadaily.com–ը։

Հիշեցնենք, որ ըստ Վրստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության միանվագ մատակարարման հարցումը ստացվել է դեկտեմբերի 5-ին «գործընկեր երկրներից», որից հետո վարչապետ Իրակլի Կոբախիձեի հրամանով «Վրացական երկաթուղիներին» հանձնարարվել է անհապաղ կազմակերպել բեռի անվճար տեղափոխումը։ Որոշումը ներկայացվել է որպես միանվագ գործարք և ընդգծում է Վրաստանի դերը որպես «ռազմավարական և հուսալի գործընկեր» և՛ Բաքվի, և՛ Երևանի համար։ «Ադրբեջանի կողմից Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման և ադրբեջանա-վրացական միջանցքով ռուսական և ղազախական հացահատիկի մատակարարումների մեկնարկի ֆոնին, այս քայլը, կարծես, «գործնականում խաղաղություն» քաղաքականության շարունակությունն է։ Դա այն է, երբ քաղաքական լիցքաթափումը ամրապնդվում է փոքր, բայց կոնկրետ լոգիստիկ լուծումներով», - նշել է փորձագետը։

Վրաստանի համար այս ժեստը, ըստ Գորյուշինի, լուծում է մի քանի խնդիրներ։ «Այն ցույց է տալիս, որ երկիրը «խցանման կետ» կամ սակագնային խոչընդոտների աղբյուր չէ դեպի Հայաստան տարանցման համար, ինչը նախկինում քննարկման առարկա է եղել տարածաշրջանային լրատվամիջոցներում։ Միևնույն ժամանակ, կանխատեսելի տարանցիկ հանգույցի կերպարն է ամրապնդվում Միջին միջանցքով բեռնափոխադրումների աճի և Թբիլիսիի որպես Եվրոպայի և Ասիայի միջև հանգույցի կարգավիճակը ամրապնդելու ջանքերի ֆոնին», - հայտարարել է Գորյուշինան։

Բաքվի համար միանվագ անվճար տարանցումը ստեղծում է լրացուցիչ քաղաքական լծակներ, կարծում է փորձագետը։ «Սա ցույց է տալիս պատրաստակամություն գործնական քայլեր ձեռնարկելու կարգավորման ուղղությամբ առանց փոխելու Ադրբեջանի դերը որպես ռեսուրսների մատակարար և տարածաշրջանային մատակարարման շղթաների հիմնական օղակ։ Երևանի համար էլ սա սահմանափակ մասշտաբի, բայց ցուցիչ դրվագ է, որը մասամբ մեղմացնում է նախկին մեկուսացման հետևանքները և տեղավորվում է էներգետիկ և տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման գործընթացում», - բացատրել է նա։

Ավելի լայն իմաստով, ըստ փորձագետի, այս քայլը չի ​​փոխակերպում տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը, բայց մատնանշում է հնարավոր ուղղություն, այն է շրջափակումների տրամաբանությունից անցում դեպի նպատակային, կառավարվող տարանցիկ ռեժիմներ։ Սակայն դրա երկարաժամկետ նշանակությունը կախված կլինի նրանից, թե արդյո՞ք այն կմնա բացառություն, թե՞ կդառնա Հարավային Կովկասի էներգետիկ և տրանսպորտային համակարգերում ինտեգրված կայուն համակարգի հիմք, եզրափակել է Գորյուշինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular