ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը քննարկելու իր մտադրության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանը ուրբաթ օրը Աշխաբադում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Պուտինի հետ այս հանդիպումից հետո, Աստծո կամքով, մենք կքննարկենք (Ուկրաինայի համար - խմբ.) խաղաղության ծրագիրը և, եթե հնարավոր լինի, ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Խաղաղությունը հեռու չէ, մենք այն տեսնում ենք», - լրագրողներին ասել է Էրդողանն Աշգաբադից վերադառնալուց հետո։

Նա նշել է, որ Պուտինի հետ քննարկել է կարգավորման հասնելու ջանքերը, և Անկարան դրական է վերաբերվում Թրամփի նախաձեռնություններին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular