ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերում

ՍՊՈՐՏ

Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը նշանակվել է ԱՄՆ հավաքականի պատվավոր մարզիչ 2026 թվականի Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերում, հայտնում է ԱՄՆ օլիմպիական կոմիտեի կայքը:

Հիշեցնենք, որ 2024 թ. Սնուփ Դոգը, որպես լրագրող, աշխատել է Փարիզում կայացած ամառային խաղերում։ Երաժիշտը նաև տարել է օլիմպիական կրակը բացման արարողությունից առաջ, ապա ելույթ է ունեցել փակման արարողության ժամանակ։ Ռեփերը արժանացել է 2 «Էմմի» մրցանակի՝ Օլիմպիական խաղերի լուսաբանմանը մասնակցելու համար։

Սնուփ Դոգը կդառնա ԱՄՆ-ի հավաքականի առաջին պատվավոր մարզիչը՝ որպես կամավորական պաշտոն, որը նախատեսված է մրցումներից դուրս ամերիկացի մարզիկներին աջակցելու և ոգեշնչելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular