ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆոն դեր Լայենը կոշտ է պատասխանել Թրամփին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դոնալդ Թրամփը չպետք է խառնվի եվրոպական ժողովրդավարությանը, Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: 

«Ընտրությունների ժամանակ մենք չենք որոշում, թե ով կլինի երկրի ղեկավարը, այլ այս երկրի ժողովուրդը… Դա ընտրողների ինքնիշխանությունն է, և սա պետք է պաշտպանված լինի», - Բրյուսելում ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարությունում նշվել է, որ Եվրոպան կանգնած է «քաղաքակրթական սպառնալիքի» առջև, և քննադատվել է Միության մոտեցումը ծայրահեղ աջերի նկատմամբ։

Փաստաթղթում նաև նշվել է, որ Միացյալ Նահանգները «կուժեղացնի դիմադրությունը ԵՄ ներկայիս կուրսին»։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular