ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լայֆ Մեդ» ԲԿ-ն՝ երեխայի մաhվան մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի «Լայֆ Մեդ» բժշկական կենտրոնի վերաբերյալ, որով քաղաքացին դիմել էր իրավապահներին և իր դժգոհությունը հայտնել իր չծնված երեխայի մահվան ու կնոջ առողջությանը վնաս պատճառելու մասին: 
 
Հրապարակումից հետո SHAMSHYAN.com է զանգահարել Արտյոմ Մ.-ն, և ներկայացրել է իր տեսակետը դեպքի մասին, որը ներկայացնում ենք ստորև:

«Հղին ՝ Մ. Պետրոսյանը, մանկաբարձ-գինեկոլոգի ցուցումով  01.12.2025թ-ին դիմել էր «Լայֆ ՄԵդ» ԲԿ, պլանային ՝ «Պտղի դոպլեր» հետազոտության, որի ընթացքում  հետազոտվել է պտղի  և ընկերկքի անոթների վիճակը։ Հետազոտության պահին պտղի մոտ որևէ շեղում չի դիտվել։ Դրվել է ախտորոշում՝ «Առաջադիր ընկերք», որը չի հանդիսանում հոսպիտալացման ցուցում, եթե չկան գանգատներ հղիի կողմից։ Հետազոտության պահին հղին չի ունեցել արյունային արտադրություն և որևէ այլ գանգատ։ 

Տվյալ ախտորոշումն արձանագրվել է գրավոր կերպով և հանձնվել հղիին (անհրաժեշտության դեպքում կարող եմ պատասխանը տրամադրել)։

Հղին իր պատասխանը պետք է ներկայացներ հղիությունը վարող գինեկոլոգին, ով կորոշեր հետագա ընթացքը։ 

Ես՝ որպես սոնոգրաֆիստ, խնդիրը տեսել եմ, նկարագրել պատասխանի  մեջ և հանձնել հղիին։

Մասնագիտական սխալ թույլ չեմ տվել։

Ես հետազոտող բժիշկ եմ և իրավասու չեմ ոչ խորհուրդ տալու,ոչ էլ բուժում նշանակելու, հետևաբար պատահածի համար ես պատասխանատվություն չեմ կրում։ 

Ես՝ որպես մարդ, հասկանում եմ, որ վիշտը մեծ է, սակայն մեղավորներ փնտրելու արդյունքում տուժում է իմ և կլինիկայի տարիների ընթացքում ձեռք բերած բարի համբավը։

Ա. Ավետիսյան»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին էր դիմել Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Գ․ Ե․-ն և հայտնել, որ կինը՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մ․ Պ․-ն, ով եղել է հղիության 7-րդ ամսում, դեկտեմբերի 1-ին սահմանված կարգով «դոպլեր» բուժզննում է անցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 13/1 հասցեում գործող «Լայֆ Մեդ» բժշկական կենտրոնում, որտեղ բժիշկ Արտյոմ Ա․-ն «դոպլեր» ստուգումից հետո հայտնել է, որ «ընկերքը առաջադիր» է, սակայն չի տեղեկացրել դրա վտանգի և հնարավոր հետևանքների մասին, հակառակը հայտնել է, որ ամեն ինչ կարգին է և որևէ վտանգ առկա չէ։

Գ․ Ե․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, կնոջ մոտ արյունահոսություն է սկսվել, մինչև տեղափոխել է Երևան քաղաքի «Բեգլարյան» բժշկական կենտրոն, արդեն գրանցվել է պտղի մահը և կնոջ կյանքը դժվարությամբ է հաջողվել փրկել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը հայտնել էր, որ դեռ չծնված երեխայի մահվան և կնոջ առողջական վիճակի պատճառը բժիշկ Արտյոմ Ա․-ի մասնագիտական պարտականությունները չկատարելն էր եղել։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular