ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խողովակային ընտրություն. ի՞նչ է թաքնված Երևան-Բեռլին համագործակցության հետևում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին պաշտոնական այցով եղել է Բեռլինում: Այցը արդյունավետ էր, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցություններից հետո ստորագրվել է Երկկողմ համագործակցության ռազմավարական օրակարգի վերաբերյալ հռչակագիր, գրում է iz.ru–ն: ՀՀ ղեկավարն արդեն իսկ այդ այցը որակել է որպես «իսկապես պատմական»:  Ֆրիդրիխ Մերցը հաստատել է Գերմանիայի պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհին և ընդգծել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կարևորությունը ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման համար։ Ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի համաձայն Գերմանիան պատրաստ է օգնել Հայաստանին լայն շրջանակներում։ Ծրագիրը նախատեսում է կանոնավոր խորհրդակցություններ, էներգետիկ համագործակցության զարգացում, տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության շուրջ երկխոսության աջակցություն և երկկողմ առևտրի ընդլայնում։ Փաստաթուղթը չունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, վերջին բաժնում նշվում է, որ նախաձեռնությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և ազգային օրենսդրության պահպանումից։ Ըստ էության, համաձայնագրերի իրականացումը մնում է կողմերի միջև բարի կամքի հարց։

Երևանը նախկինում նմանատիպ փաստաթղթեր էր ստորագրել նաև ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Յուրաքանչյուրը խոստացել է Հայաստանին էներգետիկ անկախություն Մոսկվայից: Վաշինգտոնը մտադիր է քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ արտահանել Հայաստան, Բեռլինը նախատեսում է զարգացնել վերականգնվող էներգիան, իսկ Բրյուսելը նախատեսում է ներդնել 500 միլիոն եվրո երկրի էներգետիկ ոլորտում։

Ինչպես iz.ru-ին տված հարցազրույցում նշել է AMarkets-ի առաջատար վերլուծաբան Իգոր Ռաստորգուևը, Հայաստանը տարիներ շարունակ հավասարակշռություն է պահպանել ռուսական և արևմտյան ուղեծրերի միջև: Այնուամենայնիվ, եթե նայենք թվերին, ապա այս հայտարարությունները ավելի շատ թվում են խորհրդանշական ժեստեր, քան իրական դիվերսիֆիկացիայի ենթակառուցվածք: «Այսօր Հայաստանը իր գազի մինչև 85%-ը ստանում է Ռուսաստանից՝ 1000 խորանարդ մետրի համար 165 դոլար գնով: Սա ռուսական արտահանման ամենացածր սակագներից մեկն է»,– ասել է նա: Մասնագետի խոսքով գերմանական KfW-ն իսկապես արդեն ավելի քան 136 միլիոն եվրո է ներդրել արևային էլեկտրակայաններում՝ հզորությունները մեծացնելով մոտ 120 ՄՎտ-ով: Սակայն նման լուծումները կարող են միայն մասամբ բավարարել երկրի պահանջարկը. ջեռուցումն ու արդյունաբերությունը շարունակում են կախված լինել գազից։ Ինչ վերաբերում է բնական գազին, ապա Երևանը այստեղ ևս փորձում է դիվերսիֆիկացման։ Մասնավորապես, բանակցություններ է վարում Թուրքմենստանի հետ SWAP սխեմայի շրջանակներում Իրանի միջոցով 600 միլիոնից մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալու համար։ Սակայն կան սահմանափակումներ։ «Նախ, այդ ծավալները կծածկեն ներկայիս ներմուծման միայն մեկ քառորդը։ Ավելին, անհրաժեշտ է Թեհրանի համաձայնությունը և նոր պայմանագրեր, և պարզ չէ, թե ի՞նչ գնով։ Հայաստանը չունի Ռուսաստանը շրջանցող ֆիզիկական այլընտրանքային գազատար, և նման բան չի էլ նախատեսվում նաև մոտ ապագայում», - նշել է փորձագետը։

Ըստ էության, Բեռլինը և Բրյուսելը կարող են օգնել էլեկտրաէներգիայի և արդիականացման համար դրամաշնորհների տրամադրման հարցում, բայց նրանք անկարող են փոխարինել տարածաշրջանի հիմնական գազային ենթակառուցվածքը, բացատրել է Իգոր Ռաստորգուևը։ «Սա ոչ թե քաղաքական կամքի, այլ տարրական ֆիզիկայի հարց է. գազը տեղափոխող խողովակաշարերը պատկանում են Ռուսաստանին, այլընտրանքային ուղիներ չկան, իսկ նորերի կառուցումը կպահանջի միլիարդներ և տարիներ։ Չնայած Երևանի «էներգետիկ անկախության» ցանկությանը, Մոսկվան դեռ երկար ժամանակ կմնա Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնական խաղացող»,– ասել է նա։ 

Քաղաքագետ Քամրան Հասանովն էլ iz.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ ռազմավարական գործընկերության վերաբերյալ նման հռչակագրերի ստորագրումն իսկապես մերձեցնում է երկրներին և ընդլայնում համատեղ գործունեության շրջանակները։ «Այնուամենայնիվ, արժե ընդգծել, որ ռազմավարական գործընկերությունն ինքնին չի նշանակում ԵՄ անդամակցության արագացված ուղի։ ԵՄ անդամակցության գործընթացն առանձին է, բարդ և բազմափուլ», - բացատրել է նա։

Միևնույն ժամանակ, Հումանիտար և հասարակական գիտությունների պետական համալսարանի դոցենտ Արթուր Ավակովը ընդգծում է, որ ընդունված հռչակագրերը բացարձակապես կապված չեն Հայաստանի եվրոպական ինտեգրման լիարժեք գործընթացի հետ։ «Փաշինյանի թիմը պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների, և Գերմանիայի և Եվրոպայի հետ մերձեցումը նրա ընտրարշավի կարևոր տարր է։ Հայաստանի ներկայիս կառավարությունը նաև կձգտի իրականացնել «Խաղաղության խաչմերուկը»։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի համաձայնությունը, որոնք, ըստ երևույթին, արդեն տվել են այն, այլև ԵՄ-ի, Չինաստանի և այլ այն երկրների մասնակցությունը, որոնք կշահեն դրանից», - նշել է փորձագետը։

Նրա խոսքով ԵՄ–ն ցանկանում է Չինաստանի հետ առևտուր անել Հայաստանի միջոցով, քանի որ ձգտում է Ռուսաստանին բացառել համաշխարհային առևտրից։ Պատահական չէ, որ ԵՄ ներկայացուցիչները շեշտել են իրենց ցանկությունը մեծացնել Հայաստանի էներգետիկ անկախությունը Ռուսաստանից ի հաշիվ Թուրքիայի, ինչպես նաև պաշտպանել հայկական տեղեկատվական տարածքը հետևելով Մոլդովայի օրինակին։ «Սակայն, Մոլդովան առնվազն ԵՄ անդամակցության թեկնածու է և սահմանակից է Ռումինիային, իսկ Հայաստանը բոլոր առումներով շատ հեռու է ԵՄ–ից և անգամ դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ։ Այսպիսով, նման քաղաքականությունը կարող է շատ վտանգավոր լինել Երևանի համար», - զգուշացրել է Ավակովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular