ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ․ պատմության այս օրը (12 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ղազախստան՝ Մաքսավորների օր, Քենիա՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Սահմանադրության օր, Թուրքմենիա՝ Թուրքմենիայի չեզոքության օր, Ուկրաինա՝ Դաշտային զորքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1888– վախճանվել  է Ռուսական կայսրության հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լորիս-Մելիքովը:

1902 –ծնվել է կոմպոզիտոր և դիրիժոր Ռուբեն Ստեփանյանը:

1913 - ծնվել է գրող Բենիկ Սեյրանյանը;

1914 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, լրագրող Վահան Արամունին։

1918- ռուս-վրացական պատերազմի ընթացքում հայկական ուժերը հարձակվել են Թիֆլիսի գուբերնիայի Բորչալուի նահանգի Սանահին քաղաքում գտնվող վրացական ուժերի վրա:

-Թիֆլիսում կայացել են հայ-վրացա-անգլիական եռակողմ բանակցություններ, կայացել է համաձայնություն Վրաստան անգլիական զորք մտցնելու մասին:

 1922 - ծնվել է գիտության գործիչ, ֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը:

1936– Երևանում բացվել է «Մոսկվա» կինոթատրոնը:

1937-կայացել են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի  ընտրությունները։ Հայկական ԽՍՀ-ից ընտրվել է ) Միության պալատի 4 պատգամավոր և 25 պատգամավոր Ազգությունների պալատի համար։ 

1940 - վախճանվել է վրացական թատրոնի հայազգի դերասանուհի Մակո Սափարովա-Աբաշիձեն:  

1955 - ծնվել է  նկարիչ Սարգիս Գարուկյանը:

1992 – վախճանվել է է նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ Ժիրայր Չուլոյանը:

2001-«Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» հայ մասնակիցները հրաժարվել են մասնակցել հանդիպումներին:

2004-կայացած «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) հերթական համագումարում ընտրված նոր վարչության կազմում բացակայել են ընդդիմադիր գործիչները՝ Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Մուրադ Կիրակոսյանը, Ալբերտ Բազեյանը եւ Մուշեղ Սաղաթելյանը:

2012-ԲՀԿ-ն որոշում է ընդունել նախագահական ընտրությունների վերաբերյալ, ըստ որի  Ծառուկյանը չի առաջադրվի և ԲՀԿ-ն որևէ թեկնածուի չի սատարի:

2020- ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Գյուղերից մեկն ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ, անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ

2022-Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Սկսվել է Արցախի շրջափակումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

627– տեղի է ունեցել Նինվեի ճակատամարտը Բյուզանդական կայսրության            և Սասանյան Պարսկաստանի միջև:

1098 –1-ին խաչակրաց արշավանքի ժամանակ Բոեմունդ Տերենտսկու և Ռայմունդ Սեն-Ժիլսկու գլխավորած խաչակիրների բանակը գրավել է սիրիական Մաարրետ-էն-Նուումանի ամրոցը:

1761 —ծնվել է քանդակագործ, Լոնդոնի Մադամ Տյուսոյի մոմե արձանիկների թանգարանի հիմնադիր Մարիա Տյուսոն:

1766 —ծնվել է ռուս գրող, պատմագիր Նիկոլայ Կարամզինը:

1787– Փենսիլվանիան դարձել է ԱՄՆ-ի 2-րդ նահանգը:

1810– հիմնադրվել է Աստրախանի դրամատիկական թատրոնը:

1821 —ծնվել է ֆրանսիացի գրող Գուստավ ֆլոբերը:

1849 —վախճանվել է ֆրանսիացի ինժիներ Մարկ Բրունելը, որը կառուցել է առաջին թունելը Թեմզա գետի տակով:

1881 —ծնվել է ամերիկացի գյուտարար, ավտոմոբիլայն գործարկիչը՝ ստարտերը, ստեղծած Վինսենթ Հյուգո Բենդիկսը:

1911– Դելլին դարձել է Հնդկաստանի մայրաքաղաքը՝ մինչ այդ մայրաքաղաք է եղել  Կալկաթան:

1917– ալպիական Սեն-Միշել-դե-Մորեն կայարանում գնացքի վթարի և առաջացած հրդեհի պատճառով զոհվել է մոտ 700 իտալական ճակատից ֆրանսիա վերադարձող ֆրանսիացի զինվոր:

1925 —ծնվել է ռուս կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին:

1928 - ծնվել է ղրղըզ արձակագիր Չինգիզ Այթմատովը։

1935 —Իրանի շահ Ռզա Փեհլևին պաշտոնապես թագադրվել է:

1939 —խորհրդա-ֆինական պատերազմի ընթացքում Տոլվայարվիի ճակատամարտում ֆիննական բանակը  պարտության է մատնել խորհրդային բանակին:

– վախճանվել  է համր կինոյի ժամանակաշրջանի ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Դուգլաս Ֆերբենքսը:

1961 —ԱՄՆ-ում տիեզերք է ուղարկվել առաջին ռադիոսիրողական OSCAR-1 արբանյակը:

1963 – Քենիան անկախացել է Մեծ Բրիտանիայից:

1985 —վախճանվել է շոտլանդացի ստեղնաշարային գործքիների վարպետ կատարող, «The Rolling Stones» խմբի ստեղծողներից մեկը հանդիսացող Իեն Ստյուարդը:

1991 —կազմավորվել է հանրահառչակ ռուսական «Լիցեյ» երաժշտական խումբը:

1995 —Կամրանյուի (Վիետնամ) շրջանում ռուսական պիլոտաժային «Ռուս վիտյազներ» խմբի երեք  Су-27-եր բախվել են լեռանը, զոհվել  են 4 օդաչուներ:

2003 —վախճանվել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը:

2008-Շվեյցարիան միացել է Շենգենյան զոնային և դարձել այդ անվիզա մուտքի կազմակերպության 25-րդ անդամ երկիրը:

2016-սիրիական պատերազմի ժամանակ կառավարական ուժերի կողմից Հալեպը ազատագրվել է գրոհայիններից:

2020-վախճանվել է խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսյոր, բանաստեղծ և գրող Վալենտին Գաֆտը:

Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular