ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լենինականի մոտ վայրեջքի ժամանակ վթարվել է  Ил-76 ինքնաթիռը. պատմության այս օրը ( 11 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տանգոյի միջազգային օր, Արգենտինա՝ Տանգոյի ազգային օր, Ռուսաստան՝ Անդրեևյան դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - Թուրքիայում հրապարակվել է սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվել է Միդհատյան սահմանադրություն:

1910 - վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը:

1932 - ծնվել է ակադեմիկոս Արման Քուչուկյանը որի  ղեկավարությամբ ստեղծվել է ЕС-2345 մատրիցային պրոցեսորը, որը առաջինն էր ԽՍՀՄ-ում։ ։

1937– գնդակահարվել է հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատար  Գայը (Հայկ Բժշկյանց)։

1939 - ծնվել է դերասանուհի Գրետա Գալստյանը։

1946- Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունվել է Ռաֆայել Լեմկինի առաջարկած 96-րդ որոշումը, որտեղ  առաջին անգամ ցեղասպանությունը ճանաչվել է միջազգային ոճիր։

1988- Լենինականի մոտ վայրեջքի ժամանակ վթարվել է  Ил-76 ինքնաթիռը, որի  արդյունքում զոհվել է 77 մարդ:

2002-Ազգային ժողովը ընդունել է պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագիծ:

2006-17-ամյա հայ երգչուհի Սիլվա Հակոբյանը իր I Like կատարումով  դարձել է BBC-ի Next Big Thing հեղինակավոր մրցույթի հաղթող:

2007-Փարիզի  Ավինյոնի կենտրոնական պուրակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը:

2012-Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի կայանի շահագործումը, և իր որոշման մասին պաշտոնական նոտա է  հղել Ադրբեջանին:

2019- Սահակ եպիոսկոպոս Մաշալյանը դարձել է Պոլսի հայոց 85-րդ պատրիարք և  խոստացել կերտել նոր համայնք։

2022-Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին պահանջելով մուտք գործել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա.17-ծնվել է հռոմեացի կոնսուլ Գնեյ Դոմիցիան Ահենոբաբը՝ Ներոնի հայրը:

1519 –Տորունիի սեյմը որոշում է ընդունել պատերազմ սկսել Տևտոնյան օրդենի դեմ և հարկեր է մտցրել վարձկաններ վարձելու նպատակով:

1582 –վախճանվել է Կոնտրռեֆորմացիայի ժամանակաշրջանի  իսպանացի պետական և ռազմական գործիչ  Մեծ Հերցոգ Ալբան:

1688 –Փառահեղ հեղափոխության ժամանակ թագավոր Յակոբ 2-րդը փախել է Լոնդոնից, բայց բռնվել և հետ է վերադարձվել Լոնդոն Վիլյամ 3-րդի մոտ:

1803 –ծնվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ Հեկտոր Բեռլիոզը:

1816– Ինդիանան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։

1843– ծնվել է գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Կոխը:

1856 —ծնվել է ռուս փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովը:

1882 —ծնվել է գերմանաբրիտանական ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս Մաքս Բոռնը, որը հանդիսանում է քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը:

1899 — երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ կայացել է Մագերսֆոնտեյնի ճակատամարտը, որի ժամանակ Պիտ Կրոնյեի ղեկավարած բուրական բանակը պարտության է մատնել Լորդ Մետյուենի ղեկավարած բրիտանական բանակին:

1913– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Մարեն, որը հայտնի է առավելապես «Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից։

1918 - ծնվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:

1922-ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան, սպորտսմեն, սպորտային մեկնաբան Նիկոլայ Օզերովը:

1931 –կայացել է  Վեստմինստերյան ստատուսը՝ անգլիական պառլամենտի ակտը, որով սահմանվել են դոմինիոնների իրավական դրությունը և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։

1946– ՄԱԿ-ին կից ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։

1958– հռչակվել է Ֆրանսիական Դագոմեայի հանրապետությունը։

1969– ծնվել է հնդիկ նշանավոր շախմատիստ, գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:

1972 —Յուդժին Սերնան և Հարիսսոն Սմիթը («Ապպոլոն-17») իրականացրել են թվով 6-րդ և վերջին վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա:

1981 —Սալվադորում ընքացող  քաղաքացիական պատերազմի ընթացքում կառավարական զորքերը Էլ-Մոզոտե գյուղի մոտ իրականացրել են արյունոտ սպանդ, որի արդյունքում զոհվել է մոտ 700 մարդ:

1994– սկսվել է ռուս - չեչենական առաջին պատերազմը։

Կ. Խաչիկյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular