ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միա ժամանակ անհայտ … Սենսոր դեգրավացիայի խցիկ

ՖՈՏՈ

Սենսոր դեգրավացիայի խցիկը (կամ ֆլոատ խցիկը, մեկուսացման խցիկը) հատուկ պարկուճ է, որի մեջ մարդը զրկված է արտաքին գրգռիչների մեծ մասից՝ լույսից, ձայնից, գրավիտացիոն ճնշումից և այլնից։

Սովորաբար, խցիկը լցված է լինում ջրով՝ աղի բարձր կոնցենտրացիայով (մագնեզիումի սուլֆատ կամ «անգլիական աղեր»), ինչը թույլ է տալիս մարմնին ազատորեն լողալ ջրի երեսին առանց ջանքերի։ Ջրի և օդի ջերմաստիճանը նույնն է, ինչ մաշկի ջերմաստիճանը, ուստի մարդը չի զգում իր մարմնի սահմանների զգացողությունը։

Սենսոր դեգրավացիայի խցիկի հեղինակ է համարվում  ամերիկացի նյարդաֆիզիոլոգ, հոգեվերլուծաբան և գիտակցության հետազոտող Ջոն Կարլ Լիլլին։ Լիլլին հետաքրքրված էր հարցով. ի՞նչ է պատահում ուղեղի հետ, եթե բոլոր արտաքին գրգռիչները լիովին վերացվում են։ Նա ցանկանում էր պարզել այն, թե արտաքին գրգռիչները անջատելու դեպքում գիտակցությունը արդյո՞ք կշարունակի ակտիվորեն գործել, թե «կանջատվի»։ Եվ նման առաջին խցիկը կառուցվել է ԱՄՆ-ի Հոգեկան առողջության ազգային ինստիտուտում (NIMH): Շնչառական դիմակ կրող, և գլուխը ամբողջությամբ խավարի մեջ ընկղմած հետազոտվողին տեղավորել են ջրով լցված ուղղահայաց բաքի մեջ։ Նպատակն էր մեկուսացնել հետազոտվողին բոլոր զգայական խթաններից (լույս, ձայն, ջերմաստիճան, հպում)։ Արդյունքները զարմացրել են գիտնականներին. գիտակցությունը կորցնելու փոխարեն մասնակիցները հայտնել են խորը թուլացման, ընկալման փոփոխված վիճակների մեջ, իսկ որոշները նշել են նույնիսկ հալյուցինացիաների և միստիկական ապրումների մասին։

Հետո այս գաղափարը զարգացում է ապրել 1960-1970-ականներին: Նման խցիկները սկսել են օգտագործվել հոգեթերապիայի, մեդիտացիայի և ուղեղի վրա զգայական զրկանքի ազդեցության ուսումնասիրության մեջ։ Առաջացել են ավելի հարմարավետ մոդելներ՝ լողանալու խցիկներ, որտեղ կարելի էր լողալ աղի ջրի վրա առանց շնչառական դիմակի։ Ջոն Լիլլին նաև սկսել է ուսումնասիրել գիտակցության փոփոխված վիճակները օգտագործելով հոգեակտիվ նյութեր (օրինակ կետամին), ինչը հակասություններ են առաջացրել գիտական ​​շրջանակներում։

Ներկայումս սենսոր դեգրավացիայի խցիկները օգտագործվում են բժշկության մեջ սթրեսը նվազեցնելու, անքնությունը, դեպրեսիան և քրոնիկ ցավը բուժելու համար, սպորտում մարզումներից հետո վերականգնումը արագացնելու համար, հոգեբանության մեջ կենտրոնացումը բարելավելու և անհանգստությունը թեթևացնելու համար և առողջության և սպա կենտրոններում որպես խորը թուլացման մեթոդ (լողալ)։

Ներկայումս գիտականորեն հաստատված է, որ 30 րոպե սենսոր դեգրավացիայի խցիկում գտնվելը համարժեք է 4 ժամ քնին: Վերականգնման և թուլացման առումով նման կարճատև սեանսը հաճախ համեմատվում է լիարժեք հանգստի հետ։ Շատերը այդ խցիկում գտնվելու զգացողությունը նկարագրում են որպես անկշռելիություն կամ «հանգիստ դատարկության մեջ ընկղմվելով»։ Նաև ուսումնասիրությունները ցույց են տվել ալֆա և բետտա ուղեղային ալիքների աճ, որոնք բնորոշ են մեդիտացիային և ստեղծագործականությանը։

2000-ական թվականներից ի վեր սենսոր դեգրավացիայի խցիկները դարձել են առողջության ոլորտի մի մասը։ Այժմ նման պարկուճներ կարելի է գտնել գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular