ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում. Հասանով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի Գերագույն շտաբի պետի տեղակալ Յուսուֆ Քարագյուլեի գլխավորած պատվիրակության հետ:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ, քննարկվել են հետագա անելիքները:

Հասանովն ընդգծել է, որ Ադրբեջանը կարևորում է դաշինքի հետ համագործակցությունը: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները արժեքավոր ներդրում ունեն պրոֆեսիոնալ զինվորական կադրերի զարգացման գործում:

Քարագյուլեն բարձր է գնահատել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև Բաքվի մասնակցությունը դաշինքի գործողություններին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular