ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա։ Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ինքնաթիռը վայրէջք է կատարել «Բեռլին֊Բրանդենբուրգ» միջազգային օդանավակայանում։

Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար, Հայաստան֊Գերմանիա միջկառավարական բանակցությունների համանախագահ Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան֊Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և այլք։

Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։

Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։

Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի նաև տեղի գործարարների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular