ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր 5 հայ մարզիկ կպայքարի 1/4 եզրափակչի ուղեգրի համար. բռնցքամարտի ԱԱ

ՍՊՈՐՏ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ևս 5 հայ մարզիկ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կպայքարի 1/4 եզրափակչի ուղեգրի համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ժամը 17։00-ի մրցահերթում ռինգ դուրս կգան 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը, 63.5 կգ Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը։

Ժամը 21:00-ի մրցահերթում էլ իրենց մենամարտերը կանցկացնեն 54 կգ Ժիրայր Սարգսյանը և 57 կգ Ռուդոլֆ Գարբոյանը։

Հիշեցնենք, որ 1/4 եզրափակչում Հայաստանն արդեն իսկ ունի 6 մասնակից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular