ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացու ահազանգի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Էլեոնորա Հակոբյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Արցախի փողոց) և հայտնաբերել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես` արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից. բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր. սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները. պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:v

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular