ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախին նվիրված լսումներ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության հռչակման օրը, Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել նաեւ հայաստանյան քաղաքական ուժերին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական: Օրակարգում Արցախի ինստիտուտների պահպանման, ինչպես նաեւ վերադարձի իրավունքի իրացման հարցերն են։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ «Արցախ» անունը Հայաստանում այլեւս չհնչի, սակայն ԱՀ գործիչները, ըստ էության, չեն պատրաստվում նրա օրակարգով շարժվել, անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սամվել Շահրամանյանը ձեռքերը լվաց ու այլեւս չցանկացավ իրավունքի ուժից օգտվելով՝ երկարաձգել իր պաշտոնավարումը, անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանի «կրոնն է ընդունել» նաեւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular