ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղուկ գազը կրկին թանկացել է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հեղուկ գազի գինը բարձացել է, այսօր MediaHub-ը արձանագրեց, որ հեղուկ գազի գինը դարձել է 190 դրամ։

Վերջին շրջանում վարորդները բողոքում են, որ ավտոմեքենայի վառելիքը թանկացել է՝ օրինակ բերելով հեղուկ գազը։ MediaHub-ին ահազանգում են վարորդները, որ օրերի ընթացքում վառելիքի գինը թանկացել է 30-40 դրամով։

«Եթե մեկ շաբաթ առաջ հեղուկ գազի գինը 160 դրամ էր, ապա այժմ հեղուկ գազի գինը բարձացել է դառնալով 190 դրամ։ Չգիտես՝ արդյո՞ք էլի կբարձրանա հեղուկ գազի գինը։ Մասնավորապես, որ արդեն ձմեռ է, և Վերին Լարսում, եթե ձյուն է տեղում, բեռնատարները մնում են, հեղուկ գազն էլ թանակնում է, եթե այժմ թանկացել է և դարձել է 190 դրամ, ապա ձյան ժամանակ կարող է թանկանալ և դառնալ 200-250 դրամի սահմաններում, որը իհարկե բավականին «կխփի» մեր գրպաններին»,- նշեց մեզ ահազանգած վարորդներից մեկը։

Բացի այդ, մեզ ահազանգում են, որ հեղուկ գազի թերլիցքավորումներ են տեղի ունենում․ «Հեղուկ գազի թանկանալուց բացի, լիտրի մեջ էլ են խաբում, վերահսկողություն ընդհանրապես չկա։ Տարբեր տեղեր նույն լիտրով լցնում ենք, բայց ծախսը զգալի տարբերություն է տալիս։ Օրինակ՝ լիցքավորել եմ 13,63 լիտր, 22-րդ կմ-ին գազը վերջացավ։ Մինչև ե՞րբ են այսպես խաբելու»։

Նշենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 1.2%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5%-ով: Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-0.6%-ով (գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Երևան և Հրազդան քաղաքներում), իսկ երկուսում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել են 0.6% և 1.6%-ով: 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 1.4% և 1.2%, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` 0.9% գնանկում:

Ոչ պարենային ապրանքները ներառում են նաև վառելիքի տեսակները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular