ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ի՞նչ տեսք ունի «Թրամփի ճանապարհը» Իրանի, Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի սահմանին. «Շուտով այստեղ կլինի կովկասյան Ամերիկա»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Bbc.com–ն այցելել է «Թրամփի երթուղու» ապագա շինհրապարակ և տեսել Հայաստանի և Իրանի միջև սահմանի երկայնքով գտնվող հին խորհրդային ճանապարհի ու կառույցների ավերակները։


«Բոլորը այստեղ ուզում են տեսնել երկաթուղիներ և գնացքներ, ինչպես Շվեյցարիայում։ Ո՞վ չի ուզում։ Գուցե՞ առաջին գնացքը, որը ես երբևէ կնստեմ ամերիկյան լինի, չգիտեմ»,– ասել է հայ լրագրող և Ղարաբաղից փախստական Մարութ Վանյանը մատնացույց անելով ռելսերի մնացորդները և ժանգոտած վագոնները Հայաստանի ամենահարավային մասում՝ Սյունիքի մարզում, լքված Մեղրի կայարանում։ Այստեղ Իրանի հետ սահմանն է, և «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին» շուտով անցնելու է այդտեղով։ Այդ հատուկ տարանցիկ գոտին Ադրբեջանին հնարավորություն կտա մուտք գործել իր էքսկլավ Նախիջևանի շրջան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Համենայն դեպս դա է Դոնալդ Թրամփի կողմից Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ ստորագրված համաձայնագրի իմաստը։ Ճանապարհի կառավարումը մինչև 99 տարի ժամկետով կփոխանցվի ամերիկյան ընկերության։ Երկաթուղուց բացի, համաձայնագիրը նախատեսում է գազատարի, նավթատարի և օպտիկամանրաթելային մալուխի կառուցում: Ներկայումս և՛ Ալիևը և՛ Փաշինյանը հայտարարում են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել, և այլևս պատերազմ չի լինի։ Բայց առայժմ ռուս սահմանապահներն են հայ-իրանական սահմանին: Ընդ որում Իրանի ներկայությունն ավելի հստակ է զգացվում, քան ռուսական ազդեցությունը: Սյունիքը Իսլամական Հանրապետության համար կարևոր առևտրային հանգույց է: Այստեղի ճանապարհներով երթևեկում են իրանական համարանիշներով բեռնատարներ, բենզալցակայաններում և խանութներում խոսվում է պարսկերեն, իսկ իրանցի աշխատողները վերանորոգում են տեղական ճանապարհները։

Եվ ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչպե՞ս են ամերիկյան, իրանական և ռուսական շահերը համակեցության մեջ լինելու այստեղ՝ «Թրամփի երթուղու» բազմամիլիարդանոց շինարարության ընթացքում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular