ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական զորքերը գրավել են Ախալքալաքը. պատմության այս օրը (08 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բուլղարիա՝ Ուսանողի օր, Հյուսիսային Մակեդենիա՝ Ուսանողի օր, Ռումինիա՝ Սահմանադրության օր, Ուզբեկստան՝ Սահմանադրության օր, Ֆինլանդիա՝ Յան Սիբելիուսի և ֆիննական երաժշտության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1496– վախճանվել է նշանավոր բնագետ–բժիշկ, մատենագիր, բառարանագիր Ամիրդովլաթ Ամասիացին։

1810- Ռուսական զորքերը գրավել են Ախալքալաքը։

1895- Կովկասի փոխարքան կարգադրել է հայկական ծխական դպրոցները ենթարկել պետական դպրոցական իշխանություններին։

1918 - Թիֆլիսում լույս է տեսել հայերեն «Կոմունիստ» բոլշևիկյան թերթը։

1919 –ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանը։

1941 –ծնվել է թարգմանիչ Վազգեն Ամարյանը։

1955 –ծնվել է  արձակագիր Լևոն Խեչոյանը։

1960 –ծնվել է քանդակագործ, նկարիչ Արմեն Աթանյանը։

1970– վախճանվել է խորհրդահայ նշանավոր ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովը։

1991- նախկին ԽՍՀՄ-ի հանրապետությունների կողմից ստորագրված համաձայնագրով ստեղծվել է Անկախ Պետությունների Համագործակցությունը՝ ԱՊՀ-ն։

2005- հանրաքվեի ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Հայաստանի բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել: 

2006- ՀՀԿ-ական Արամ Քոչարյանը նշանակվել է Լոռու, իսկ անկուսակցական Աշոտ Ղահրամանյանը՝ Արմավիրի մարզպետ:

2007-Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանի Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, խստորեն քննադատել է երկրի իշխանություններին և պատասխանել նրանց կողմից իրեն ուղղված մի շարք մեղադրանքներին:

2009-շնչառական վիրուսային հիվանդությունների պատճառով դպրոցներում դադարեցվել են դասերը համաձայն Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանի։

2010-Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է ներկայացրել:

2020- Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար էր առաջարկել Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, ինչին Սերժ Սարգսյանը պատասխանում է, թե ինքն է պատրաստ 6 միլիարդ տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարվի այդ շրջաններից:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 65 – ծնվել է հին հռոմեացի նշանավոր գրող Հորացիուսը։

1723– ծնվել է ֆրանսիացի մատերիալիստ, աթեիստ Փոլ Անրի Հոլբախը, որը համարվում է գիտական աթեիզմի հիմնադիրը։

1863 —չիլիական Լա-Կամպանա եկեղեցում բռնկված հրդեհի պատճառով զոհվել է ավելի քան 2 000 մարդ։

1903– վախճանվել է անգլիացի փիլիսոփա, հոգեբան, սոցիոլոգ, պոզիտիվիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Հերբերտ Սփենսերը։

1922– ծնվել է գերմանական և հրեական ծագումով բրիտանացի նկարիչ, Զիգմունդ Ֆրոյդի թոռ Լյուսյեն Ֆրոյդը։

1930– ծնվել է ավստրիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մաքսիմիլիան Շելլը։

1941- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հիտլերականները առաջին անգամ հրեաների ոչնչացման համար օգտագործել են թունավոր գազեր։

-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները ներխուժել են Թաիլանդ, Մալայզիա, Ֆիլիպիններ և Հոնգկոկ։

1955 —Հաստատվել է ԵԽԽՎ-ի դրոշը, որը ներկայիս Եվրոմիության դրոշն է։

1980 –վախճանվել է  անգլիացի ռոք-երաժիշտ Ջոն Լենոնը։

1987 — «Ֆիլադելֆիա Ֆլեյերզ»-ի դարպասապահ Ռոն Հեկստոլը դարձել է առաջին դարպասապահը, որը գոլ է խփել հոկեյի Ազգային լիգայի խաղերում։

1987 —Վաշինգտոնում Միխաիլ Գարբաչովը և Ռոնալդ Ռեյգանը ստորագրել են միջին և փոքր հեռահարության հրթիռների լիկվիդացիայի պայմանագիր։

1991- Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրել են համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։

1999 —Մոսկվայում ստորագրվել է Ռուսաստան-Բելոռուս միութենական պետության մասին ստեղծման համաձայնագիր։

2005- Չինաստանում ավարտվել է շոգու ուժի օգտագործումը, Ցզիտունյան երկաթուղում գծերից հանվել են բոլոր շոգեքարշերը։

2013 —ուկրաինական Եվրոմայդանի շրջանակներում «Ազատություն» կուսակցության ակտիվիստները Կիևում պատվանդանից հանել և ջարդել են Լենին արձանը, Ուկրաինայում սկսվել է լենինաթափությունը։

2019-վախճանվել է ամերիկացի ռեփեր Ջուիս Վրդը, որը հիմնականում երգել է էմո-ռեպ ենթաժանրի երգեր։

2020-վախճանվել է ԽՍՀՄ և ռուսական զորահարամանատար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը:

2024 —ավարտվել է սիրիական ընդդիմության հարձակումը, որի արդյունքում տեղի է ունեցել հեղաշրջում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը լքել է երկիրը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular