ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պայթյուն Մեքսիկայում՝ ոստիկանության բաժանմունքի մոտ․ զոհվել է առնվազն 3 մարդ, 6-ը վիրավորվել են

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեքսիկայի արևմտյան Միչոական նահանգում ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով շաբաթ օրը զոհվել է առնվազն երեք մարդ, ևս վեցը վիրավորվել են, հայտնում է NBC News-ը։

Պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դաշնային կառավարությունը նահանգում ուժեղացրել էր անվտանգության միջոցառումները՝  աղմկահարույց վերջին երկու սպանություններից հետո լրացուցիչ զորքեր ուղարկելով։ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Կոաուայանի կենտրոնական պողոտայում ավտոմեքենա է պայթել։

«Վարորդը տեղում զոհվել է, ևս երկու մարդ մահացել է մարզային հիվանդանոցում, ևս վեցը վիրավորվել են», – ասվում է հաղորդագրությունում։

Ըստ տեղական ոստիկանության հրամանատար Էկտոր Զեպեդայի, հիվանդանոցում մահացած երկու անձինք եղել են տեղի ոստիկանության աշխատակիցներ։ Ըստ նրա, որոշ զոհերի մասունքներ հայտնաբերվել են պայթյունի տարածքում, որը նաև վնասել է հարակից շենքերը։

«Այս գործողության շրջանակում [դաշնային կառավարությունից] շատ ծովային հետևակայիններ են ժամանել, – ասել է Զեպեդան։ – Մենք դադարեցրել ենք պարեկությունը, քանի որ գործողությունը շարունակվում է»։ Տեղական ոստիկանությունը, որը պարեկում է տարբեր գյուղական համայնքներ, մնացորդն է քաղաքացիական ինքնապաշտպանական ուժերի, որոնք ավելի քան տասը տարի առաջ զենք էին վերցրել՝ համայնքները նարկոկարտելներից պաշտպանելու համար, իսկ հետո պաշտոնապես հաստատվել էին պետության կողմից։

Կոաուայանան գտնվում է խաղաղօվկիանոսյան ափին մոտ՝ արևմտյան Միչոականում, Կոլիմա նահանգի սահմանին, որտեղ տեղակայված է հզոր «Խալիսկո նոր սերունդ» կարտելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular