ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտյան իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, որը երեկ երեկոյան քահանաների՝ թղթի վրա գրված ստորագրություններով կնիքվել ու փակվել էր: Քիչ անց այստեղ պատարագ է մատուցվելու, որին ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է «Ազատություն»-ը։

Քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակ տանող ճանապարհները փակ են, ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած Յոթ Վերք եկեղեցու շրջակայքում: Քաղաքացիներից ոմանք ցանկացան մտնել եկեղեցի, սակայն նրանց չթույլատրվեց:

Այստեղ են Ազգային ժողովի պատգամավորներ:

Շիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը պատրաստվում են բոյկոտել այս պատարագը: Նրանք պատարագի կմասնակցեն Յոթ Վերքի դիմաց գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular