ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի տարածքում տեղի է ունեցել ավերիչ Սպիտակի երկրաշարժը, զոհվել է ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվել են, իսկ անօթևան են մնացել ավելի քան կես միլիոն մարդ. պատմության այս օրը ( 07 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Քաղաքացիական ավիացիայի միջազգային օր, ԱՄՆ՝ Պյորլ-Հարբորի հարձակման հիշատակի օր, Ուկրաինա՝ Տեղական ինքնակառավարման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1845 – վախճանվել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ազգությամբ հայ թիկնապահ Ռուստամ Ռազան։

1919-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրում գրավվել է վերջին ադրբեջանաբակ գյուղը՝ Ադջիբադջը, իսկ ադրբեջանցիները փախել են Նախիջևան և Արաքս գետի հովիտներ:

1925 - ծնվել է   թարգմանիչ Ռաֆայել Ավագյանը: 

1971– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմաստեր Վլադիմիր Հակոբյանը։

1987 - ծնվել է    երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը:

1988– Հայաստանի տարածքում տեղի է ունեցել ավերիչ Սպիտակի երկրաշարժը, զոհվել է ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվել են, իսկ անօթևան են մնացել ավելի քան կես միլիոն մարդ։

1992-Ղարաբայան առաջին պատերազմի ժամանակ Մարտունու ուղղությամբ ընթացող մարտերում խփվել են ադրբեջանական  Ми-24 մարտական ուղղաթիռ և  Су-25 կործանիչ  ինքնաթիռ:

2012- կառավարության որոշմամբ  Լոռու մարզում 1988 թվականի  երկրաշարժից տուժած 311 ընտանիքների մեկ սենյականոց բնակարան գնելու համար  տրամադրվել է 3-ական միլիոն դրամ:

2018-վերաքննիչ դատարանը հրապարակել է որոշում համաձայն որի  սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի:

2020-Գյումրիի կենտրոնական փողոցները, վարչապետ Նիկոլ Փաշինյանիա այցի կապակցությամբ, անվտանգության նկատառումներով, փակվել են։ Նա ծաղկեպսակ է դրել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրաժարվել է վարչապետի ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցել։

2021-Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականների:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա.43- վախճանվել է հին հռոմեացի քաղաքական գործիչ և փիլիսոփա Մարկոս Տուլլի Ցիցերոնը:

903 —ծնվել է պարսիկ աստղագետ և մաթեմատիկոս Աբդուռահման աս-Սուֆին:

1598– ծնվել է իտալացի նշանավոր քանդակագործ և ճարտարապետ Լորենցո Բերնինին:

1678 —Լուի Էնպենը դարձել է Նիագարա ջրվեժը հայտնագործած առաջին եվրոպացին:

 1732 —Լոնդոնում բացվել է Թագավորական Կովենտ-Գարդեն թատրոնը:

1787– Դելավերը դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը։

1805 — ծնվել է շվեյցարացի իլյուզոնիստ Ժան Էժեն Ռոբեր-Ուդենը , որը հանդիսանում է «ժամանակակից կախարդության հայրը»:

1810 —ծնվել է գերմանացի հիստոլոգ և ֆիզիոլոգ Թեոդոր Շվանին, որը հանդիսանում է կենդանի օրգանիզմների կառուցվածքի բջջային տեսության հիմնադիրը:

1878-ծնվել է ճապոնացի գրող, բանաստեղծուհի, ֆեմինիստուհի և պացիֆիստուհի Ակիկո Յոսանոն:

1890 —ծնվել է ռուս վիրաբույժ- գիտնական Ալեքսանդր Բակուլևը, որը հանդիսանում է սովետական սիրտ-անոթային վիրաբուժության հիմնադիրներից մեկը:

1894 —վախճանվել է ֆրանսիացի դիվանագետ և ինժիներ Ֆերդինանդ դե Լեսսեպսը, որը հանդիսացել է Սուեզյան ջրանցքի նախագծողը և կառուցման ղեկավարը:

1918 —Կայացել է Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության խորհրդարանի առաջին նիստը:

1928– ծնվել է ամերիկացի լեզվաբան, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ Նոամ Չոմսկին:

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիան անսպասելի հարձակվել է Օահու կղզու վրա գտնվող Պյորլ-Հարբոր ամերիկյան ռազմաբազայի վրա, այս դեպքերի հիման վրա նկարահանվել է ֆիլմ։

1943– ընդունվել է Լիբանանի դրոշը։

1944– Չիկագոյում ստորագրվել է միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին պայմանագիր։

1972- իրականացվել է «Ապոլլոն-17» տիեզերանավի թռիչքը, որը « Ապոլլոն»  ծրագրի շրջանակներում իրականացրել է վերջին վայրէջքը Լուսնի վրա:

1975 —Ինդոնեզիան ներխուժել է Արևելյան Թիմոր:

1982 —Տեխասում (ԱՄՆ) առաջին անգամ իրականացվել է մահապատիժ ներարկման միջոցով:

1991 —Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգում ստեղծվել է Պետրովյան գիտությունների և արվեստների ակադեմիան:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular