ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շաբաթ օրը զինված անձինք ներխուժել են Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Պրետորիայի հանրակացարան, սպանել 11 մարդու, այդ թվում՝ երեքամյա երեխայի, հայտնում է AFP-ն։

Այս հարձակումը վերջինն է եղել զանգվածային կրակոցների շարքում, որոնք ցնցել են 63 միլիոն բնակչություն ունեցող հանցագործությամբ լի երկիրը։

«Կարող եմ հաստատել, որ ընդհանուր առմամբ 25 մարդ է վիրավորվել», - ասել է ոստիկանության մամուլի խոսնակ Ատլանդա Մատեն՝ հավելելով, որ 14 մարդ է հոսպիտալացվել։

Նա ասաց, որ Պրետորիայից 18 կիլոմետր արևմուտք գտնվող Սոլսվիլ քաղաքում տեղի ունեցած միջադեպի վայրում տասը մարդ է մահացել, իսկ ևս մեկը մահացել է հիվանդանոցում:

Երեք զինված տղամարդիկ մտել են տարածք տեղական ժամանակով մոտավորապես ժամը 4:30-ին և անդադար կրակ են բացել խմիչք օգտագործող տղամարդկանց խմբի վրա:

Հարձակման հետևանքով զոհվել են նաև մեկ 12-ամյա և մեկ 16-ամյա դեռահասներ։

Կրակոցի դրդապատճառը անհայտ է, ձերբակալություններ չկան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular