ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


24 հազար հիվանդ, 1700-ից ավելի՝ հոսպիտալացում․ հոկտեմբերին սուր շնչառական վարակների դեպքերն աճել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում 2025 թվականի հոկտեմբերին արձանագրվել է սուր շնչառական վարակների 24 099 դեպք, ինչը շուրջ 26%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ամսում։ Տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։

2024-ի հոկտեմբերին նման դեպքերը կազմել էին 18 445, այսինքն՝ այս տարի գրանցվել է 5654-ով ավելի հիվանդացության դեպք։

Վարակվածների զգալի մասը՝ 18 000-ը, երեխաներ են (մինչև 18 տ.), որոնց շրջանում արձանագրվել է նաև 1731 հոսպիտալացում։

Աճել է նաև անգինայի դեպքերի թիվը․ եթե 2024-ի հոկտեմբերին գրանցվել էր 249 դեպք, ապա 2025-ին՝ արդեն 283, երեխաների շրջանում հոսպիտալացման 82 դեպքով։

Հիշեցնենք՝ օրեր առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ երկրում նկատվում է սեզոնային վիրուսների ակտիվացում։ Շրջանառվում են գրիպ A(H3N2), ռինովիրուս, բոկավիրուս, ադենովիրուս և պարագրիպի հարուցիչներ։ Ախտանշանները հիմնականում բարձր ջերմությունն են, հազը, քթահոսությունն ու մկանային ցավերը։

Սուր շնչառական վարակների սեզոնին դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում գործում է «համաճարակային ֆիլտր»։ Սահմանաչափը գերազանցելու դեպքում ուսուցումը կարող է անցնել հեռավար։ ՀՎԿԱԿ-ի տվյալներով՝ միայն դեկտեմբերի 2-ի դրությամբ 185 երեխա դպրոցների մուտքի մոտ իրականացվող ֆիլտրի արդյունքում տուն է ուղարկվել։

Միաժամանակ հաղորդվում է, որ վերջին օրերին դպրոցներում բացակայությունների միջին մակարդակը չի գերազանցում 15%-ը, ինչը համարվում է նորմայի սահմաններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular