ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության օգնական-փորձագետները՝ պատգամավորի թեկնածու․ «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «500 հազար դրամից մինչև 1,5 մլն դրամ են վճարել այն անձինք, ովքեր ցանկանում են դառնալ պատգամավոր, կամ կամ մտնել ՔՊ-ի շարքեր՝ ապա նոր միայն դառնալ պատգամավոր։

Armlur.am-ը համացանցում արված հրապարակումների մոնիթորինգի արդյունքում առանձնացրել է ՔՊ-ի ցուցակում հայտնվելու համար առաջադրված երիտասարդ և նորաթուխ ՔՊ-ականների ցանկը։

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է, ՔՊ-ի 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրվել է 2021 թվականի խորհրդարանական և 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված, սակայն չընտրված Դիանա Սամվելի Ակունցը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում առաջադրել է է նաև Օվսաննա Խաչատրյանը, ով նախկինում եղել է Երևանի ավագանու նախընտրական ցուցակում։

Թեկնածությունն առաջադրել է նաևԱրտաշատի համայնքապետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանը։
Առաջադրվողների ցանկում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը։

ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի գլխավոր ծառայող Վահե Մելքումյանը ևս առաջադրվել է։
Առաջադրվել է նաև ժամային գրաֆիկով Նիկոլ Փաշինյանի գովքն անող Սիրարփի Եգանյանը։

Համամասնական ցուցակում առաջադրվել է Նելլի Բավեյանը, ով մասնակցում էր նաև ՔՊ վարչության ընտրություններին, սակայն հավաքելով 144 ձայն՝ այդպես էլ չընդգրկվեց վարչության կազմում։ Բավեյանը նաև Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ է։

Առաջադրվել է Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ Քրիստինե Վարդանյանը։

Համամասնական ցուցակում ընդգրկվելու համար առաջադրվել է ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հասարակական հիմքունքներով օգնական, ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փորձագետ, իսկ այժմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Բագրատ Վարդանյանը։

Առաջադրվել է նաև Միասնական սոցիալական ծառայության պետի օգնական Անժելա Մաթոսյանը։

Փարաքար համայնքի չընտրված և ՔՊ-ի ընտրությունները տապալած Լյուդվիգ Գյուլնազարյանը ևս առաջադրվել է:

Առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Մալաթիա-Սեբաստիա տարածքային կառույցի խորհրդի անդամ, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը։

ՔՊԿ Նաիրիի տարածքային կառույցի անդամ Քրիստինե Մանուկյանը նույնպես առաջադրվել է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Չարենցավան ՏԿ-ի խորհրդի անդամ, Չարենցավանի ավագանու անդամ, խմբակցության քարտուղար Բաբայան Նարեկը ևս առաջադրվել է համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։

Առաջադրվել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոն ՏԿ խորհրդի վերահսկող Էլլադա Մանուկյանը։

Հարկ է նշել՝ մեր ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք, որ Ազգային ժողովի և այլ կառույցներում ՔՊ-ի մասնագետներն ու փորձագետները, որոնք երբեք աչքի չեն ընկել որեւէ նշանակալի գործունեությամբ, նույնպես առաջադրվել են ցուցակում ընդգրկվելու նպատակով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կուսակցության նախընտրական ցուցակը ձեւավորելու գործընթացի մեկնարկի մասին։ ՔՊ ցուցակում հայտնվելու համար մասնակցության վճարը սահմանվել էր՝ կուսակցության անդամների համար 500 հազար դրամ, իսկ ոչ անդամների համար՝ 1,5 միլիոն դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular