ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերն ակնհայտորեն կամրապնդվեն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Քաղաքագետը գնահատել է Հայաստանում իշխանությունների և եկեղեցու միջև պայքարը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի աշխարհիկ իշխանությունները մեծացրել են ճնշումը Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) վրա, և կրոնական կառույցի ներսում կուտակված հակասությունները սկսել են ջրի երես դուրս գալ։ Այս մասին iz.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Միքայել յանը։

«Պետք է նշեմ, որ ներկայիս վեճն ունի աշխարհաքաղաքական չափում։ Իշխանությունները ցանկանում են ցանկացած գնով հաշտություն կնքել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, մինչդեռ ՀԱԵ-ն մեղադրվում է ռուսամետ լինելու մեջ։ Հետևաբար, եթե Փաշինյանը հաջողության հասնի, Բաքվի և Անկարայի դիրքերը Անդրկովկասում ակնհայտորեն կամրապնդվեն», - բացատրել է Հրանտ Միքայել յանը։

Մասնագետը հավելել է, որ ՀԱԵ-ի ղեկավար, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բազմիցս է հայտարարել, որ ոչ մի պարագայում կամավոր հրաժարական չի տա։ Միքայել յանի խոսքով, նման պայմաններում իշխանությունները կարող են դիմել եկեղեցական անօրինական հեղաշրջման, այսինքն՝ Եկեղեցու ղեկավարի ձերբակալմանը կամ Էջմիածնի նստավայրից նրա բռնի վտարմանը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին, Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների հետ։ Եկեղեցու առաջնորդների մի խումբ նույնպես հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Գարեգին Բ-ին հրաժարական տալ: 2025 թվականի ամռանը Նիկոլ Փաշինյանը նմանատիպ հայտարարություն էր արել՝ կոչ անելով նախապատրաստվել հոգևոր առաջնորդին Էջմիածնի իր նստավայրից վտարելուն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular