ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դավիթս ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ». Դավիթ Չաքրյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելոք, լուրջ երեխա էր։ Մեծացավ և փոխվեց։ Փոքր տարիքում չխոսկան էր, լռակյաց, իսկ երբ բանակ պետք է գնար, արդեն ընկերական մեծ շրջապատ ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Դավիթի մայրիկը։ Դավիթը ծնունդով Գյումրի քաղաքից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Գյումրիում է մանկապարտեզ և դպրոց հաճախել։ Մայրիկն անկեղծանում է՝ որդին դպրոց հաճախել չէր սիրում։ «Անընդհատ փախչում էր դասերից։ Դպրոցի ուսուցիչներն իրեն ստիպողաբար էին դասի տանում։ Չեմ կարող ասել, որ ուներ, օրինակ՝ գոնե մեկ սիրելի առարկա։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո իր ցանկությամբ ընդունվեց Գյումրու թիվ մեկ արհեստագործական ուսումնարան։ Ուզում էր խոհարար դառնալ։ Ի տարբերություն դպրոցի, ուսումնարան հաճույքով էր հաճախում։ Ավարտեց այն, հետո զորակոչվեց ժամկետային ծառայության։ Իր տատիկը՝ իմ մայրիկը, խոհարար է։ Խոհարարության հանդեպ սերն այդտեղից է գալիս»։

Դավիթը 2020 թվականի օգոստոսի 12-ին զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Մարտակերտում՝ Նոր Ղազանչի գյուղի պահեստային զորամասում։ «Շատ էր ուզում Արցախում ծառայել։ Միշտ ասում էր՝ երազանքս է, որ Ղարաբաղում ծառայեմ։ Նախքան բանակ զորակոչվելը, եթե իրեն հագուստ էի գնում, այն անպայման պետք է ինչ-որ զինվորական նշան ունենար, գույներ։ Նախքան բանակ մեկնելն ասում էր՝ գնալու եմ Ղարաբաղ։ Շատ ուրախ էր, որ Մարտակերտում է ծառայում, բայց ափսոս՝ շատ կարճ ծառայեց։ Միշտ զանգում էր, շատ ուրախ էր ու գոհ ծառայությունից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ «Պատերազմի օրերին իր հետ կապ ունեցել ենք։ Հակառակորդը թիրախավորել էր իրենց պահեստային զորամասը, տղաներն այդտեղից դուրս էին եկել։ Ասաց՝ առաջնագիծ ենք գնում, բայց կոնկրետ որ հատվածներում է եղել, մեզ ոչինչ չի ասել։ Հոկտեմբերի 14-ին զանգեց։ Դա իր վերջին զանգն էր։ Այդ ժամանակ ասում էին՝ հրադադար պետք է լինի։ Իր հետ զրույցի ժամանակ ասացի՝ Դավո՛ ջան, մի մտածիր, հրադադար է լինելու։ Արձագանքեց՝ մա՛մ, ինչ էլ հավատում ես»։

Հոկտեմբերի 16-ին է զոհվել Դավիթը։ Տուն «վերադարձը» երկար չի տևել։

Դավիթը կրտսեր քույրիկ ունի։ Նա Եվրոպական համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի է։ Իսկ 2021 թվականի ամռանը ծնվել է Դավիթի կրտսեր եղբայրը՝ Դանիելը։ Մայրիկն ասում է՝ Դավիթի զոհվելու ժամանակ նա սպասելիս է եղել բալիկի, բայց անգամ չի էլ կասկածել այդ մասին։ «Ծանր ապրումների մեջ էի, դժվարություններ շատ ունեցանք այդ օրերին, բայց հաղթահարեցինք, ու մեր տղան ծնվեց։ Հիմա մեր ընտանիքի լուսավոր կետն է, մեր կյանքի շարժիչ ուժը»։

Հ. Գ. Դավիթ Չաքրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Շիրակ պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular