ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք, Վարդաշենում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի բնակիչ Էդիկ Գալստյանը տարօրինակ ձայներ է լսում, ապա տնից դուրս է գալիս այգի, որտեղ նկատում է, որ 3 թափառական շներ վնասել են իր կողմից պահվող նապաստակների վանդակները: 
 
Շները, տեսնելով նրան, փախչում են, իսկ րոպեներ անց Է. Գալստյանը հայտնաբերում է, որ իր կողմից պահվող 20 նապաստակներից 18-ը սատկած են: 
 
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նա ասել է. 
 
«Մի քանի կոպեկ էի հետ գցել ու կնոջս հետ որոշել էինք նապաստակներ պահել, շների կողմից սատկացրած նապաստակների մեծ մասը պետք է առաջիկա օրերին ծնեին, էն էլ՝ ո՞նց են կարողացել երկաթե վանդակների ճաղերը կոտրել ու 18-ին էլ խեղդել: 

Հիմա խնդրանքով դիմում եմ բարեգութ մարդկանց, ովքեր կարող են՝ թող օգնության ձեռք մեկնեն մեզ»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ընտանիքը վարձակալական հիմունքներով է բնակվում այդ տանը, խնամքին ունի 3 անչափահաս երեխա և իրենց հանապազօրյա հացը վաստակում են նապաստակներ պահելով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular