Խաղացողները մեքենա չեն․ «Արսենալի» գլխավոր մարզիչը դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից
ՍՊՈՐՏ«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան դժգոհ է խաղային խիտ գրաֆիկից:
«Թիմերին պետք է մեկ օր ավելի շատ տալ հանգստի համար, հատկապես այն թիմերին, որոնք Եվրոպայում են հանդես գալիս: Հիմա ես չեմ կարող դժգոհել, քանի որ առաջատար ենք Անգլիայում ու Չեմպիոնների լիգայում:
Բայց, անկեղծ ասած, երբեք մենք նման խիտ խաղացանկ չենք ունեցել: Սա պետք է փոխել: Ինչ-որ պահի խաղերի քանակն անչափ շատ է դառնում: Խաղացողները մեքենա չեն»,-Արտետայի խոսքերն է մեջբերում ESPN-ը: