ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


6 ամսով արգելվեց ցեմենտի ներմուծումը Հայաստան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կառավարությունը այսօրվա՝ դեկտեմբերի 4–ի նիստում որոշեց Հայաստան ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում մտցնել։

Նշվում է, որ սույն նախագծի ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: 
Կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 873-Ն որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2523100000, 2523210000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ցեմենտի ներմուծման վրա, մասնավորապես՝ «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։ 

Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 581 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ.  նկատմամբ՝ 47%), իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում՝ 319 հազ.տ. ցեմենտ (աճը 2024թ. առաջին կիսամյակի նկատմամբ՝ 24%): Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը՝ վատթարացնելով տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը։ Այդ իսկ նպատակով ՀՀ ԱԺ կողմից կատարվել են փոփոխություններ «Պետական տուրքի մասին օրենքում», սահմանելով երրորդ երկրներց ցեմենտի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման համար բազային տուրքի 800-ապատիկի չափով, նախկին՝ 200-ապատիկի փոխարեն (ՀՕ-122, ուժի մեջ է մտել 2025 թվականի հունիսի 14-ից)։  

Միևնույն ժամանակ, ցեմենտի ներմուծման ծավալների աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացին, միաժամանակ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (ի հաշիվ տեղական ցեմենտ արտադրող (այդ թվում՝ ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող) և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։ 

Հիմնավորում նշվում է, որ կարգավորման նպատակը և բնույթը՝ տեղական ցեմենտի արտադրության զարգացում, ցեմենտի ներքին շուկայում տեղում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմանների ապահովում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular