ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պառակտում Հայ եկեղեցում. Արցախի եպիսկոպոսը անցել է Փաշինյանի կողմը և զայրացրել ժողովրդին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ եկեղեցական հրապարակախոս Անաստասիա Կոսկելլուի Հայ Առաքելական եկեղեցում պառակտումը դառնում է իրականություն, գրում է eadaily.com–ը։

Վեց արքեպիսկոպոսներ և չորս եպիսկոպոսներ, այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Աբրահամյանը, հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին հրաժարական տալ։

Գարեգին Բ-ն փորձել է Էջմիածնում անցկացնել Հայաստանում  բնակվող Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի բոլոր անդամների ժողով, սակայն չի կարողացել քվորում ապահովել։ Փաշինյանի կողմը անցած քահանաները չեն արձագանքել կաթողիկոսի հրավերին։ «ՀՀ վարչապետի հատուկ գործողության «հաջողության» բանալին, ինչպես տեղին նշել է Կովկասի ինստիտուտի հետազոտող Հրանտ Միքայելյանը, այն է, որ «Փաշինյանը չի հորինում եկեղեցու ներսում խնդիրներ, այլ հմտորեն շահագործում է առկաները»։ Նրա խոսքով եպիսկոպոս Վրթանես Աբրահամյանի Փաշինյանի կողմ անցնելը շրջադարձային պահ է։

«Ընդ որում այդ եպիսկոպոսի ապագան հազիվ թե մտահոգի Փաշինյանին։ Եպիսկոպոսն արդեն սպառնալիքներ է ստանում, նրա քահանա եղբայրը հրապարակավ հրաժարվել է նրանից, նաև Արցախի թեմի թեմական խորհուրդն է հրաժարվել աջակցել նրան», - հայտարարել է Կոսկելլուն։

Ավելի վաղ Արցախի թեմի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ չի կիսում եպիսկոպոս Աբրահամյանի վերջին օրերի դիրքորոշումն ու վարքագիծը, որոնք առաջացրել են «մեր ժողովրդի արդարացված վրդովմունքն ու զայրույթը»։ Խորհրդի նախագահը հայտնել է, որ նոյեմբերի 28-ին թեմական խորհրդի անդամները հանդիպել են Արցախի թեմի առաջնորդի հետ և կոչ արել նրան հայտարարություն անել և ներողություն խնդրել իր այն ժողովրդից, որը բռնի կերպով արտաքսվել է իր երկրից։ Սակայն, չնայած եպիսկոպոսի հավաստիացումներին, նրա հայտարարության մեջ ներողության ոչ մի խոսք չի եղել։ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով Արցախի թեմի առաջնորդը գործնականում հրաժարվել է ներողություն խնդրել իր ժողովրդից։ Ավելին, նրա հայտարարությունները սրել են մարդկանց վրդովմունքն ու ափսոսանքը։ Հովհաննիսյանը նաև հավելել է, որ թեմական խորհուրդը կարտահայտի իր հստակ դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular