ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական ՍՈւ-25  օդանավ է կործանվել․ պատմության այս օրը (04 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մեքսիկա՝ Արհեստավորի օր, Ռուսաստան՝ Ծրագրավորողի օր, Տոնգա՝ Պետականության հաստատման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1738 –ծնվել է  պատմաբան Միքայել Չամչյանը:

1827 - ծնվել է գրականության պատմաբան, մատենագետ, թարգմանիչ Գարեգին Զարբհանալյանը:

1853- Ցարական կառավարությունը Գաբրիել Սունդուկյանին Թիֆլիսից աքսորել է Դերբենդ։

1914 - վախճանվել է   քուրդ բանաստեծ, թարգմանիչ Խաչիկ Մուրադովը:

1918 –անհաջողությամբ է ավարտվել  Զորավար Անդրանիկի ղարաբաղյան ռազմարշավը:

1920- Սարգիս Կասյանի գլխավորությամբ Երևան է մտել Հայհեղկոմը և Հայաստանում հաստատվել է բոլշևիկյան կուսակցության մենիշխանություն։

1932 —ԽՍՀՄ-ում ընդունվել է օրենք, ըստ որի արգելվել է պարենային կտրոններ տալ պորտաբույծներին և պարազիտներին:

1967 - վախճանվել է   բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ Հակոբ Անտոնյանը:

1987– վախճանվել է ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր, կինոյում մի շարք նորարարությունների հեղինակ Ռուբեն Մամուլյանը:

2001- կայացել է «Արժանապատիվ ապագա» կուսակցության առաջին համագումարը:

2003- հայկական պատմաբանները և հնէաբանները պաշտոնական բողոք են ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպություններին ադրբեջանցիների կողմից շարունակվող Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ:

2005 - վախճանվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս Գրիգոր Ավագյանը:

2006- Ջիվան Գասպարյանը Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ երկժամանոց համերգ է տվել Մոսկվայի Կրեմլի պետական պալատի լեփ-լեցուն դահլիճում:

2007- նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը ձևավորել են «Լեգիտիմ նախագահ - 2008» շարժումը:              

– վախճանվել է օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանը:

2008- Նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում միասին բացել են մոտ 8,5 միլիարդ դրամ արժողությամբ նորակառույց Խանջյան - Հերացի ավտոմայրուղին:

2014-Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ պայմանագիրը՝ կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ 7-ը, ձեռնպահ՝ 1-ը։

2018 - Մարալիկի տարածաշրջանի լեռներում ՀՀ ԶՈւ ռազմական ՍՈւ-25  օդանավ է կործանվել, երկու օդաչուները զոհվել են:

2019-500 միլիոն դրամի հափշտակության մեղադրանք է ներկայացվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը։ Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև  Բարսեղ Բեգլարյանին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

34 —ծնվել է հռոմեացի սատիրիկ-բանաստեղծ Աբլ ֆլակկը:

1131 —վախճանվել է պարսիկ բանաստեղծ, մաթեմատիկոս և փիլիսոփա Օմար Խայամը:

1534- Թուրքական զորքերը  գրավել են Բաղդադ քաղաքը:

1574 —վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Հենրիխ Իոհախիմ ֆոն Ռետիկը, որը հանդիսացել է Կոպեռնիկոսի միակ աշակերտը և նրա տեսության քարոզիչը:

1642 —վախճանվել է ֆրանսիացի ազնվական, պետական գործիչ,  «Կարմիր կարդինալ» մականունը ստացած Արման Ժան Դյու Պլեսսին՝ հերցոգ դե Ռիշելյեն:

1676– տեղի է ունեցել Լունդեի ճակատամարտը, որը դանիա-շվեդական պատերազմի նշանավոր մարտերից մեկն է:

1798 –վախճանվել է  իտալացի բնագետ Լուիջի Գալվանին:

1791- Լույս է տեսել «The Observer»-ը՝ առաջին կիրակնօրյա թերթը:

1875– ծնվել է ավստրիացի բանաստեղծ Ռայներ Մարիա Ռիլկեն:

1892 —ծնվել է Իսպանիայի դիկտատոր, գեներալիսիմուս Ֆրանցիսկո Ֆրանկոն:

1909– հիմնվել է տափօղակով հոկեյի ամենահին ակումբը` «Մոնրեալ Կանադիենս»-ը:

1912 —Բուլղարիան, Հունաստանը, Սերբիան և Չեռնոգորիան հաշտության պայմանագիր են կնքել Թուրքիայի հետ, որով էլ ավարտվել է երկու ամիս շարունակված Առաջին Բալկանյան պատերազմը:

1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  ԱՄՆ-ը սկսել է ռմբակոծել Իտալիան:

1946 —մոսկովյան  «Փոքրածավալ ավտոմեքենաների գործարանում» արտադրվել է առաջին մարդատար ավտոմեքենան՝  «Մոսկվիչ-400»-ը:

1963– ծնվել է ուկրաինացի ձողացատկորդ, օլիմպիական խաղերի և աշխարհի հնգակի չեմպիոն, 35 համաշխարհային ռեկորդների հեղինակ Սերգեյ Բուբկան:

1969– ծնվել է ամերիկացի ռեփեր Ջեյ Զինը:

1973- «Պիոներ 10» տիեզերական հրթիռը հասել է Յուպիտեր մոլորակին:

1976 —դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը 7-րդ անգամ ամուսնացել է:

1977 - Ժան Բեդել Բոկասսան իրեն կայսր է հռչակել Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում:

1982 - Չինաստանը ընդունել է սահմանադրությունը:

2005 — փլվել է  ռուսական Չուսով քաղաքի  «Դելֆին» լողավազանը, որի հետևանքով զոհվել է 14 մարդ՝ որից 10-ը երեխաներ:

2009 - վախճանվել է  խորհրդային և ռուս դերասան Վյաչեսլավ Տիխոնովը:

2020 —վախճանվել է ամերիկացի ֆիզիկոս Նարինդեր Սինկխ Կապանին, որը հանդիսանում է օպտիկաթելային տեխնոլոգիայի հիմնադիրներից մեկը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular