ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը և Մակրոնը քննարկել են նաև Հարավային Կովկասը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմմանուել Մակրոնի հետ։ 

Քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, հայտնել է Էրդողանի գրասենյակը

Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանը Ֆրանսիայի խնդրանքով է հեռախոսազրույց ունեցել Մակրոնի հետ։ Նա նշել է, որ «Թուրքիան ամեն ինչ անում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը արդար և երկարատև խաղաղությամբ ավարտելու համար»։  Նշել է, որ կողմերի հետ շփումները շարունակվում են՝ Ստամբուլի գործընթացը վերսկսելու նպատակով, և որ «Թուրքիան պատրաստ է անել ամեն ինչ՝ խաղաղության դուռը հնարավորինս շուտ բացելու համար»։

Նրանք նաև քննարկել են Կովկասում, Գազայում և Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular