ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը Հայաստանում մոլդովական սցենար է գործարկում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Բրյուսելում նոր համագործակցության փաստաթուղթ է ստորագրել Եվրամիության պաշտոնյաների հետ։ Հայտարարված նպատակների և թիրախների մեջ առանցքայիններից մեկը Եվրամիության խոստումն է՝ 15 միլիոն եվրո հատկացնել Հայաստանին՝ հակառուսական քարոզչության համար։ Միրզոյանը նախ հանդիպել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսին, ով հայտարարել է, թե Ռուսաստանն ու իր արբանյակները ապատեղեկատվական արշավ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և այդ մարտահրավերը հաղթահարելու համար 15 միլիոն եվրո է տրամադրվելու։ «Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որ օգտագործվել են Մոլդովայում, այսինքն, սցենարը նույնն է, ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել ու արձագանքել նման ազդեցություններին»,- իր հերթին ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը՝ նշելով, որ այդ գումարն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն Հայաստանին։

Դիվանագիտական ձևակերպումներն ու վերամբարձ արտահայտությունները հանելով, սա ընդամենը նշանակում է, որ Եվրամիությունը հսկայական գումարներ է ծախսելու Հայաստանում մոլդովական սցենարի իրականացման նպատակով։ Դեռևս շաբաթներ առաջ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանի իշխանությունները խորհրդատվական և քաղաքական աջակցություն են խնդրել Եվրամիությունից՝ մոլդովական սցենարը Հայաստանում իրականացնելու համար։ Եվ երեկ տեղի ունեցած հանդիպումն էլ հենց այդ  խնդրանքը բավարարելու համար էր։

Եվրամիությունը այդ գումարը հատկացնելու է տեղական լրատվամիջոցներին, ինչպես նաև մի շարք խմբերի, որոնք ժամանելու են Հայաստան՝ Փաշինյանին և իշխանական քարոզչամեքենային օգնություն ցուցաբերելու, նաև իրավաբանական ձեռնարկներ կազմելու, թե ինչպես խորհրդարանական ընտրություններից առաջ հետապնդումներ իրականացնեն տարբեր ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Որոշ ուժերի էլ ընդհուպ փակելով, թույլ չտալով նրանց մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին, ինչպես տեղի ունեցավ Մոլդովայում։ Ըստ էության, Եվրամիությունը որոշել է ատամներով պաշտպանել Փաշինյանին և բոլորովին էլ, և մտադիր է աչք փակել նա բոլոր ապօրինություների վրա։ 

Լուսինե Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular