ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԷՑ-ի լիցենզիայի հարկադրաբար չեղարկումը՝ պետական բռնազավթման և ներդրումային անկայունության վտանգավոր նախադեպ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի չեղարկումը, որն իրականացվել է իշխանության ուղղակի ներգործությամբ, վկայում է հանրային կառավարման մեջ խորացող կամայականության, իրավական սահմանների անտեսման և քաղաքական հաշվարկներով առաջնորդվելու վտանգավոր միտումների մասին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը ձևական բնույթ ուներ․ որոշումը նախապես ընդունված էր, իսկ նիստը պարզապես հնչեցրեց այն, ինչ արդեն որոշված էր։ Իր էությամբ այս գործընթացը ոչ թե լիցենզիայի դադարեցում է, այլ գույքի բռնազավթում՝ հակասելով Սահմանադրությանը և սեփականության պաշտպանության միջազգային նորմերին։

Այս պատմության կարևորագույն բաղադրիչներից է այն հանգամանքը, որ կոլեգիալ կառույցները նախատեսված են զսպելու միանձնյա կամայականությունը՝ ապահովելով ոլորտների կարգավորման կանխատեսելիություն և մասնագիտական հավասարակշռություն։ Էներգետիկան այն բնագավառն է, որտեղ յուրաքանչյուր անհամաչափ քայլ կարող է հանգեցնել լուրջ տնտեսական հետևանքների։ Այդուհանդերձ, իշխանությունը վերացրեց այդ հակակշիռը՝ ձևավորելով վտանգավոր նախադեպ, երբ բարդ ոլորտը ենթարկվում է քաղաքական կամ կուսակցական շահերին։

ՀԷՑ-ի դեմ ուղղորդված արշավը, ինչպես նաև գործարար բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը, երկրի սահմաններից դուրս ձևավորում են բացասական վերաբերմունք Հայաստանի հանդեպ։ Արտաքին ներդրողները առաջին հերթին գնահատում են երկրի կանխատեսելիությունն ու իրավական միջավայրը։ Երբ տեսնում են, որ պետությունը կարող է առանց բավարար հիմնավորման միջամտել սեփականատիրոջ իրավունքներին, դա ընկալվում է որպես վտանգի ազդանշան։ Նման միջավայրում ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլև արդեն գոյություն ունեցողները կարող են հեռանալ։

Այս իրավիճակը հարվածում է Հայաստանի տնտեսության բազային հիմքերին։ Վստահության կորուստը միշտ շատ ավելի արագ է լինում, քան դրա վերականգնումը։ Եթե ներդրողները զգում են, որ պետությունը չի պաշտպանում իրենց սեփականությունը, այլ հակառակը՝ կարող է այն բռնազավթել քաղաքական նպատակներով, ապա երկարաժամկետ տեսանկյունից նրանք այլևս չեն վերադառնում։ Իսկ Հայաստանը, փոքր շուկա լինելով, չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ։

Պետության հեղինակությունը, հատկապես միջազգային տնտեսական շրջանակներում, ձևավորվում է տարիների ընթացքում, իսկ կորցվում է՝ մեկ սխալ քայլով։ Այսօր իշխանության վարքագիծը ոչ միայն չի նպաստում երկրի տնտեսական զարգացմանը, այլ հակառակը՝ խանգարում է դրա բնականոն ընթացքին, վանում է ներդրողներին և խորացնում է վստահությունը։

Յուրաքանչյուր իշխանություն ժամանակավոր է, իսկ երկրի նկատմամբ վնասը՝ երկարատև։ Պետությունը պետք է առաջնորդվի օրենքի գերակայությամբ, սեփականության անխախտելիությամբ և ներդրողի հանդեպ հարգալից վերաբերմունքով։ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցածը պետք է դառնա զգուշացնող օրինակ, որ քաղաքական շահը երբեք չպետք է գերակշռի պետական շահի նկատմամբ։ Միայն այդպես հնարավոր է պահպանել տնտեսության առողջ զարգացումը, միջազգային վստահությունն ու Հայաստանի երկարաժամկետ կայունությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular