ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Կարգավորվող մանեկային բանալի

ՖՈՏՈ

Կարգավորվող բանալին (Разводной ключ) մանեկային բանալու (гаечний ключ) տարածված տեսակ է՝ կարգավորվող բռնիչի լայնությամբ։ Այն օգտագործվում է տարբեր չափերի հեղույսների (болт) և մանեկների՝ պնդօղակների (гайка) հետ աշխատելու համար, ինչը այն դարձնում է անփոխարինելի գործիք ցանկացած շինարարական աշխատանքների ժամանակ։ Մասնագետները երբեմն այն անվանում են «շվեդական բանալի», իսկ անգլախոս երկրներում օգտագործվում է «կապիկի բանալի» տերմինը։ Իսկ որտեղի՞ց են առաջացել այդ անվանումները:

Կարգավորվող բանալին, այնպիսին ինչպիսին այսօր է, արտոնագրվել է 1892 թվականին։ Սակայն դրա ստեղծման նախադրյալները առաջացել էին շատ ավելի վաղ։ 1837 թվականին ֆրանսիացի գյուտարար Լե Ռուա-Տրիբոն էր մշակել դրա նախատիպը, և այն կարելի է առանց կասկածի անվանել առաջին կարգավորվող մանեկային բանալին։ Սակայն այդ գործիքի մեխանիզմն ուներ զգալի թերություն։ Բռնիչի լայնությունը (բանալիի շրթերի միջև հեռավորությունը) կարգավորվում էր բռնակը պտտելով։ Դա անհարմար էր, ոչ ճշգրիտ և պահանջում էր զգալի ջանքեր։ Չնայած դրան, Լե Ռուա-Տրիբոյի գյուտը անմիջապես էր դարձել ժողովրդականություն վայելող։ Հենց այդ ժամանակ էլ Մեծ Բրիտանիայում հայտնվել է «կապիկի բանալի» (monkey wrench) տերմինը: Ամենատարածված տեսությունն այն է, որ գործիքն այդպես են  անվանվել, քանի որ դրա կառուցվածքը շատ էր նման կապիկի դեմքին: 18-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ժողովրդի մոտ շրջանառվում էր այդ անվան ծագման մեկ այլ վարկած, ըստ որի «կար մի Չարլզ Մոնկի (անգլերենից թարգմանաբար կապիկ) Ամերիկայից, ով վաճառել էր իր գյուտը (կարգավորվող բանալին) 5000 դոլարով և ապահովել իր համար հարմարավետ ապագա»: Իրականում դա ճիշտ չէ, քանի որ Չարլզ Մոնկը ինքը (ոչ թե Մոնկինը) ծնվել է ավելի ուշ, քան այդ տերմինը հորինվել է:

Կարգավորվող բանալիի պատմության մեջ հաջորդ կարևոր քայլը կատարվել է 1842 թվականին անգլիացի ինժեներ Բադինգի կողմից: Նա արտոնագրել է այդ բանալու բարելավված տարբերակը՝ վերացնելով ֆրանսիական նախորդի թերությունները: Բադինգի բանալիում բռնիչի բացվածքը կարգավորվում էր հատուկ պտուտակով, որը գործը հեշտացնում էր:

Բայց, ինչպես ասում են, առաջընթացը երբեք կանգ չի առնում։ Եվ 1880-ականների վերջին շվեդ գյուտարար Յոհան Պետեր Յոհանսոնն է ներկայացրել գազային (խողովակային) կարգավորվող բանալին (газовый (трубный) разводной ключ), որը նա ինքը անվանել էր «երկաթե ձեռք»։ Այս գործիքը (գրեթե անփոփոխ) մինչ օրս էլ օգտագործվում է և հատկապես է տարածված սանտեխնիկայում։ 1892 թվականին Յոհան Յոհանսոնը ստացել է նաև դասական կարգավորվող բանալիի արտոնագիր։ Յոհանսոնը դրա անգլիական տարբերակը համարում էր ծավալուն և անհարմար և կատարելագործել էր գործիքը այն դարձնելով ավելի հեշտ բռնելու համար։ Շարժական շրթունքը արդեն կարգավորվում էր կարգավորող որդով։ Արդյունքում էլ այդ գործիքը շուտով հայտնի է դարձել  «շվեդական» բանալի», կամ պարզապես «շվեդկա» անունով։ «Շվեդական բանալին» ավելի հեշտ է օգտագործել, իսկ աշխատանքի ճշգրտությունը զգալիորեն բարելավված է։ Այդ բանալին էլ դարձել է համընդհանուր կիրառելի բազմազան խնդիրների համար և ներկայումս մեծ տարածվածություն ունի։ Յոհանսոնը բացել է իր սեփական արտադրական կենտրոնը, ապա պայմանագիր կնքեց Ստոկհոլմի մի ընկերության հետ, որն այժմ հայտնի է Bahco անվանմամբ։ Այդ ընկերությունը մինչ օրս էլ արտադրում և վաճառում է բանալիների լայն տեսականի, այդ թվում «շվեդական»։

Ներկայումս «շվեդական» կարգավորվող բանալիը դարձել է ունիվերսալ գործիք ամենատարբեր ոլորտներում՝ կենցաղային տեխնիկայի և մեքենաների վերանորոգումից մինչև արդյունաբերական սարքավորումների, ջրամատակարարման ու գազի համակարգերի հետ աշխատանք։ Այն կարող են օգտագործել և՛ փորձառու արհեստավորները, և՛ սկսնակ արհեստավորները։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular