ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը պառակտել է Հայ Եկեղեցին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարության միջև առճակատումը հասել է նոր մակարդակի, գրում է ng.ru–ն։

Հանրապետության ղեկավարը ստացել է ՀԱԵ-ի որոշ բարձրաստիճան ղեկավարների աջակցությունը և նման կերպ կաթվածահար է արել նրա կառավարումը։ Դրա պատճառը Էջմիածնի դիվանատան ղեկավար Արշակ Խաչատրյանի վերաբերյալ կոմպրոմատային տեղեկատվության հրապարակումն է։ Վերջին վեց ամիսների ընթացքում Փաշինյանը անընդհատ է քննադատում  ՀԱԵ-ի ղեկավարին կոչ անելով նրան հրաժարական տալ։ Ի պատասխան Գարեգին Բ-ն փորձել է Էջմիածնում ժողով անցկացնել  Գերագույն Հոգևոր Խորհրդի բոլոր անդամների հետ, սակայն չի կարողացել քվորում ապահովել։ Փաշինյանին աջակցող քահանաները չեն արձագանքել կաթողիկոսի հրավերին։

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանի խոսքով, Փաշինյանը եկեղեցու ներսում խնդիրներ չի հորինում, այլ հմտորեն շահագործում է եղածները։ «Ավանդաբար կաթողիկոսն ընտրվում է ցմահ։ Սակայն Հայաստանի պատմությունը միշտ բարդ է եղել։ Հիվանդությունները, պատերազմները և այլ խնդիրները խանգարել են որևէ մեկ անձի երկար ժամանակ կառավարել, ուստի Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարի մասին շատ բողոքներ չեն եղել։ Մյուս կողմից, Գարեգին Բ-ն  իշխանության գլուխ է արդեն 26 տարի։ Այս ընթացքում նա ձեռք է բերել տարբեր կապեր, սիրելիներ և այլն։ Իսկ դա ոչ բոլոր քահանաներին է դուր գալիս։ Բացի այդ, ոմանք նաև կցանկանային ղեկավարել Հայ Առաքելական Եկեղեցին», - բացատրել է Միքայելյանը։

Արդյունքում, Փաշինյանը կարողացել է Եկեղեցու և Հայաստանի կառավարության միջև հակամարտությունը վերածել ներքին եկեղեցական դիմակայության, որտեղ վարչապետը աջակցում է կաթողիկոսի դեմ ընդդիմությանը։ «Գարեգին Բ-ն հայտնվել է բավականին դժվարին իրավիճակում։ Հայաստանի եպիսկոպոսների մոտ կեսը հրապարակավ արտահայտվել է նրա դեմ։ Բացի դա կաթողիկոսի որոշ կողմնակիցներ բանտում են։ Այս խնդիրը այլևս հնարավոր չէ լուծել նրան կարգալույծ անելով։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա նրանց համար այժմ ավելի դժվար կլինի եկեղեցական սկանդալը օգտագործել Փաշինյանի դեմ։ Մեթոդաբանորեն նա մոտ 70 տարով առաջ է նրանցից», - եզրափակել է Միքայելյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular