ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵԱՀԿ-ն փակել է Մինսկի գործընթացը և դրա հետ կապված կառույցները։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հայտարարությունից։ «2025 թվականի նոյեմբերի 30-ին, ժամը 23:59-ին ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման գործընթացը՝ համաձայն նախարարների խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունված որոշման, որն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ Ֆինլանդիայի նախագահությանը ուղղված համատեղ դիմումից հետո»,– ասվում է հայտարարության մեջ։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ Խումբն անգործության էր մատնվել 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, իսկ արդեն 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։

Ամիսներ առաջ Ադրբեջանը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի կարևոր պահանջներից մեկն էլ ԵԱՀԿ ՄԽ լուծարումն է, Փաշինյանի իշխանությունն էլ մեղմիկ չեմուչում անելուց հետո համաձայնվեց, օգոստոսի 8-ին էլ Վաշինգտոնում կողմերը հաստատեցին, թե դիմել են ԵԱՀԿ-ին։ Որքան էլ Արցախի ու արցախցիների իրավունքներով զբաղվող կառույցները պնդում են, թե խմբի ցրումը վնասակար է, նամակներ հղում ՀՀ իշխանություններին, ԵԱՀԿ-ին, փաշինյանական իշխանությունն ամեն բան արեց՝ Ալիևի պահանջը կատարելու, Մինսկի խումբը պատմության խորխորատներն ուղարկելու համար։ Սա դավաճանության ևս մեկ դրվագ էր, իսկ նոր դրվագներն առջևում են։

Լիլիթ Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular