ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեսպաշտություն՝ ըստ «Քաղպայմանագրի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առավոտը բացվեց զարմանահրաշ մի հայտարարությամբ։ Նիկոլ Փաշինյանը «ավետեց», թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության որոշմամբ կուսակցության էթիկայի կանոնագիրք է ընդունել, որտեղ ստանդարտներ են սահմանել իրենք իրենց համար՝ հայտարարելով հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին իրենց նվիրվածության մասին։

«Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին»,- գրել է Փաշինյանն ու հավելել. «Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով պետք է ավելի ու ավելի փաստահենք դառնա, ավելի ու ավելի փաստարկահենք, հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա»։ Կարելի էր, իհարկե, սա գնահատել որպես իշխող ուժի բարեվարքության և ապաշխարանքի դրսևորում, բայց փաստն այն է, որ Փաշինյանի կողմնակիցները ամենևին էլ չեն հետևելու իրենց իսկ ընդունած կանոնագրքին։

Ավելին, սոցիալական ցանցերում գործող իշխանությունների կողմնակիցները, հատկապես ֆեյքերի տեսքով, շարունակում են ատելություն սերմանել հանրության տարբեր խմբերի նկատմամբ, հայհոյանքներ տալ հնարավոր բոլոր ընդդիմախոսների հասցեին։ Եվ եթե X-քպականն իր դեմքով այլևս հայհոյանքներ չի գրելու, ապա ոչինչ չի խանգարում նրան մի քանի ֆեյք բացել և նույն այդ հայհոյանքները ավելի շատ տիրաժավորել։ Կանոնակարգի ընդունումն ավելի շատ ուղղված է ընդդիմությանը, որպեսզի հետո ընդդիմությունից հնչող պատասխաններին կամ էլ հնարավոր վիրավորանքներին արձագանքեն, թե իբր ՔՊ-ն բարեվարք է, ընդդիմությունը՝ ոչ, մինչդեռ Հայաստանում ատելությունը, հայհոյախոսությունը ահռելի այնպիսի ծավալների է հասել, որ այլևս դուրս է որևէ տրամաբանությունից, իսկ դրա միակ մեղավորը հենց գործող իշխանությունն է։

Սուրեն Բաղինյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular