ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍՆ-ում խռովություն է հասունանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր խնդրի առջև է կանգնել։ Մեր տեղեկություններով՝ նախարարության բյուջեն վաղուց սպառվել է, քանի որ այնքան պարգևավճարներ են տվել իրենք իրենց, նաև կրթության ոլորտի տարբեր ներկայացուցիչների, հատկապես ՏԻՄ ընտրություններից առաջ խրախուսելու համար, որ դեկտեմբերի սկզբին նախարարությունը կանգնել է ֆինանսական խնդիրների առջև։

Նշենք, որ հենց ԿԳՄՍՆ-ի միջոցներով է օգտագործվել վարչական ռեսուրսի մի մասը՝ կրթական համակարգը, մանկապարտեզները, դպրոցները մոբիլիզացնելու, դրանք հանուն «Քաղպայմանագրի» օգտագործելու նպատակով։ Այժմ նախարարությունը փողի այնպիսի պակաս ունի, որ պետք է որոշ դեպքերում դիմի կառավարությանը, որպեսզի գործադիրի որոշմամբ առանձին գումար դուրս գրեն, որպեսզի կարողանան փակել բյուջետային դեֆիցիտը։ Հատկապես դեֆիցիտը ազդելու է ուսումնարանների և քոլեջների վրա, որտեղ չեն կարողանում աշխատավարձեր վճարել։ Նոր տարվան ընդառաջ այդ ուսումնարաններում ու քոլեջներում մեծ բունտ է հասունանում։

Մարդիկ այս օրերին աշխատավարձ չեն ստանում, հայտնի էլ չէ, թե երբ կստանան, թեպետ տեղական պաշտոնյաներն ու նախարարությունից հավաստիացնում են, որ մի քանի օրվա ընթացքում այդ գումարները վճարվելու են։ Ստեղծված իրավիճակը հերթական անգամ լուրջ խնդիրներ է հարուցել նախարար Ժաննա Անդրեասյանի համար, ում դիրքերն առանց այն էլ «Քաղպայմանագրում» լրջորեն խարխլված են։ ՔՊ-ում դժգոհ են, որ նախարարը իր տեղակալների հետ հաջողացրել է «ուտել» նախարարության բյուջեի գլուխը։

Շատերն էլ առաջարկում են գումարներ չվճարել, բայց դեռ հասկանում են, որ այդ բունտը ազդելու է ոչ թե հենց նախարարի, այլ «Քաղպայմանագրի» վարկանիշի վրա։

Աննա Մարգարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular