ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերեն Վիքիպեդիան անցել է 100.000 հոդվածի շեմը. պատմության այս օրը ( 02 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ստրկատիրության դեմ պայքարի համաշխարհային օր, Մյանմա՝ Ազգային տոնի օր, Կուբա՝ Հեղափոխական զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Բանկային աշխատողի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1816 - Վենետիկ է ժամանել Ջորջ Բայրոնը հայոց լեզու սովորելու և հայ գրականությանը ծանոթանալու նպատակով։

1868 – ծնվել է ազգային-եկեղեցական գործիչ, ամենայն հայոց 129-րդ կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):

1891 –ծնվել է գրականագետ Խորեն Սարգսյանը։

1895-սկսվել է զեյթունցիների ապստամբությունը, որոնք հենց առաջին օրը 6000 կռվողներով հետ են մղել մի քանի անգամ գերակշռող թուրքերի բոլոր գրոհները:

1897– ծնվել է մարշալ, Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատարներից մեկը հանդիսացող Հովհաննես Բաղրամյանը:

1910 –ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Արտաշես Մամիջանյանը։

1915 – վախճանվել է պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ Կարապետ Տեր-Մկրտչյանը։

1920– Հայաստանը և Թուրքիան սկսել են Ալեքսանդրապոլի պայմանագիրի բանակցությունները, որտեղ Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Կարաբեքիրը ուլտիմատիվ պահանջներ է ներկայացրել։

- ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի Հայաստանը հայտարարվել է անկախ Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, իսկ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք, իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։

1956 –վախճանվել է բանաստեղծուհի Պերճուհի Պարսամյանը։

1958 - Երևանում հիմնվել է խորհրդա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունք։

1989 –ծնվել է  հայազգի իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Մատտեո Դարմյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եթովպիայի հետ։

2003- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին:

2013-«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվել է ռուսական «Գազպրոմին», որով Հայաստանը փակել է իր 155 միլիոն դոլարի պարտքը:

- պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի առաջին կանգառը եղել է Գյումրին, ուր նա իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցել է Հայ - ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:

2013- Հայերեն Վիքիպեդիան անցել է 100.000 հոդվածի շեմը:

2014-ավարտվել են Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները։

2016-Ընդդիմադիր երեք կուսակցություններ հայտնել են 2017 թվականի ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին, դրանք են «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

2020-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ Վիտալի  Բալասանյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:

2023- Ազատ է արձակվել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1409– Գերմանիայում բացվել է Լայպցիգի համալսարանը:

1547– վախճանվել է իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը, որը  նվաճել էր Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։

1594– վախճանվել է ֆլամանդացի նշանավոր քարտեզագիր Գերհարդ Մերկատորը։

1804 —Նապոլեոն 1-ին Բոնապարտը հայտարարել է իրեն Ֆրանսիայի կայսր։

1805– Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական «Մեծ Բանակը» Աուստեռլիցի ճակատամարտում ջախջախել է ռուս-ավստրիական բանակին:

1814 —վախճանվել է ֆրանսիացի գրող, սադիզմի հիմնադիր մարքիզ դե Սադը։

1852 —Ֆրանսիայում ընկել է Երկրորդ հանրապետությունը և հաստատվել է Երկրորդ կայսրությունը Նապոլեոն 3-րդի գլխավորությամբ։

1896 –ծնվել է խորհրդային զորավար, մարշալ Գեորգի Ժուկովը:

1902 —Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։

1918 –վախճանվել է նեոռոմանտիկական ուղղության ֆրանսիացի պոետ և դրամատուրգ Էդմոն Ռոստանը։

1942– Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ իրականացվել է առաջին կառավարվող միջուկային ռեակցիան:

1956 —ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մի խումբ հեղափոխականներ Մեքսիկայից «Գրանմա» նավակով ափ են իջել Կուբայում, սկսվել է կուբայական հեղափոխությունը։

1971– 6 արաբական էմիրաթներ միացել են և ստեղծել Արաբական Միացյալ Էմիրություններ պետությունը:

1981– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի Բրիթնի Սփիրսը:

1987 – վախճանվել է խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Յակով Զելդովիչը։

2008 —վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, գրող և փիլիսոփա Ռենատո դե Գրանդիսը։

2010-  iPhone-ի վրա գործարկվել է Viber մեսենջերը։

2020- վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դը Էստենը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular