ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ սկսված ճնշումը վերածվում է քաղաքական հաշվեհարդարի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում շարունակվում է իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու միջև հակասությունների սրումը, որը վերջին օրերին ստացել է բացահայտ միջամտության բնույթ։ Փաշինյանի կողմնակիցների ծրագրած քայլերը, ինչպես նաև մի շարք եկեղեցականների աննախադեպ հայտարարությունները, վկայում են իշխանությունների ձգտումը՝ վերահսկողություն հաստատելու Մայր Աթոռի նկատմամբ՝ այն վերածելով քաղաքական ծառայության ենթակա կառուցվածքի։

Իշխանությունը փորձում է օգտվել այն հանգամանքից, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել՝ դա ներկայացնելով որպես հիմնավորում կաթողիկոսին հեռացնելու համար։ Քաղաքական նպատակն ավելի քան պարզ է․ կառավարությունն ուզում է ունակ լինել ձևավորելու «կառավարելի հոգևոր առաջնորդ», որը կհնչեցնի իշխանության համար ցանկալի ուղերձներ՝ զրկելով եկեղեցին իր պատմական անկախ դիրքից և այն դարձնելով կուսակցական գաղափարախոսության գործիք։

Չնայած Ազգային եկեղեցական խորհրդի հարցը մնում է բացառապես ներեկեղեցական կարգավորման շրջանակում, կառավարությունը վերածում է այն քաղաքական ճնշման նոր մեխանիզմի։ Սա խարխլում է եկեղեցու ինստիտուցիոնալ անկախությունը, իսկ լայն իմաստով՝ թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունը արտաքին սպառնալիքների առաջ, քանի որ եկեղեցին մնում է երկրի վերջին խոշոր անկախ կառույցներից՝ ազատ արտահայտվելու հնարավորությամբ։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով վերջին օրերին հրապարակված հռչակագրին, ընդգծում է, որ ՀԱԵ որոշ եպիսկոպոսների ստորագրած հայտարարությունը վկայում է իշխանական ազդեցության մասին․ այն իր լեզվամտածողությամբ ու կառուցվածքով դուրս է եկեղեցական խոսույթի սահմաններից և կրում է քաղաքական միջամտության կնիք։ Սուրենյանցի գնահատմամբ՝ սա ինքնուրույն հոգևորական նախաձեռնություն չէ, այլ իշխանության ներգործության արդյունք։

Իշխանությունների ներգրավվածությունը առավել տեսանելի դարձավ նաև պատարագների ընթացքում տեղի ունեցած միջադեպերից։ Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի և ՔՊ ներկայացուցիչների մասնակցությամբ պատարագը Սուրբ Երրորդություն եկեղեցում մատուցել է Արարատ քահանա Օրդոյանը։ Իսկ Սուրբ Սարգիս եկեղեցում ստեղծված լարվածությունը հասավ բաց բախումների։ Քաղաքացիներ Հովհաննես Իշխանյանն ու Հայկ Դորունցը դժգոհություն հայտնեցին կաթողիկոսի անունը զեղչելու համար, ինչին հետևեց նրանց ուժային հեռացումը եկեղեցուց։ Ավելի ուշ՝ հավատացյալները սկսեցին բարձրաձայն վանկարկել Վեհափառի անունը, երբ, ըստ տեղեկությունների, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի պահանջով պատարագիչը հրաժարվել էր հնչեցնել այն։

Դեպքի շուրջ արձագանքները բազմակողմ էին։ «Հայաքվե» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը շնորհակալություն հայտնեց Հովհաննես Իշխանյանին՝ «կեղծ բարեպաշտների և հերձվածողների ամբոխին» ինքնուրույն մարտահրավեր նետելու համար՝ ընդգծելով ճշմարիտ խոսքի կարևորությունը եկեղեցու պատերի ներսում։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս խստորեն արձագանքեց՝ նշելով, որ Փաշինյանը հաճոյանում է կեղծ պատարագների բեմադրմամբ, իսկ որոշ հոգևորականներ պատրաստակամորեն խաղում են այդ քաղաքական խաղի կանոններով՝ խախտելով եկեղեցական կարգը։

Աբրահամյանի խոսքով՝ այսօր առավել կարևոր են նրանք, ովքեր չեն հաշտվում եկեղեցու ներսում տեղի ունեցող խարդավանքների հետ և պաշտպանվում են ճշմարտությունը թե՛ խոսքով, թե՛ կեցվածքով։ Նա նաև առանձնացրեց այն լրագրողներին, ովքեր իշխանության ներմուծած թշնամական մթնոլորտում շարունակում են կատարել իրենց մասնագիտական պարտականությունը՝ ներկայացնելով իրականությունը։

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ եկեղեցու դեմ իշխանական ճնշումը այլևս առանձին դրվագ չէ, այլ համակարգված գործընթաց՝ ուղղված ազգային ինքնության հիմնասյուներից մեկի նսեմացմանը։ Երբ պետությունը փորձում է կոտրել եկեղեցու անկախությունը, այն ոչ միայն խաթարում է ներեկեղեցական կյանքը, այլև վտանգում է հանրային վստահության վերջին անվտանգ հանգրվանները։ Այս ճնշման շարունակությունը անխուսափելիորեն խորացնելու է հասարակական բևեռացվածությունը և կմղի Հայաստանին ավելի լայն ճգնաժամի մեջ, որտեղ ոտնահարվում են ոչ միայն հոգևոր, այլև ազգային և հասարակական դիմադրողականության հիմքերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular