ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տերարամներ են բուծում․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»  թերթը գրում է ․Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզպետներին` այն  եկեղեցիներում, որոնք շրջիկ պատարագների շրջանակում ինքն «ասպատակել է», շարունակեն պատարագներ կազմակերպել, մասնակցել, լուսանկարներ հրապարակել՝ իբրեւ թե Մայր Աթոռին դավաճանած հոգեւորականներին հանրությունը չի մերժում, եւ անգամ առանց Փաշինյանի էլ մարդաշատ պատարագներ են մատուցվում․ մարդիկ այցելում են, հաղորդություն ստանում, եւ նորանոր հոգեւորականներ են միանում Վեհափառի անունը զեղչելու գործընթացին։Սրանով էր պայմանավորված այն, որ կիրակի օրը, երբ Փաշինյանը Սուրբ Սարգիսում էր, Վայոց Ձորի եւ Արագածոտնի մարզպետները լուսանկարներ հրապարակեցին, որ մասնակցել են, մեկը` Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու, մյուսը՝ Հովհաննավանքի պատարագներին։

Եթե Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը բավարարվեց մեկ տողով, որ մասնակցել է «սուրբ եւ անմահ պատարագի», ապա ՔՊ-ական Սերգեյ Մովսիսյանն ավելի խոսքաշատ էր գտնվել․ «Ինչպես ամեն կիրակի, այս կիրակի եւս Հովհաննավանքում մեր հավատավոր հայրենակիցների մասնակցությամբ մատուցվեց սուրբ եւ անմահ պատարագ։ Մեր քրիստոնյա քույրերի ու եղբայրների հետ հաղորդություն ստացանք՝ սուրբ խորհրդով ամրապնդելով մեր կապն Աստծո հետ։ Պատարագը մատուցեց Տեր Արամը»։

Իսկ Արարատի մարզպետը մասնակցում էր երեւանյան պատարագին։ Ինչ վերաբերում է Սուրբ Սարգիսում անցկացված պատարագին, ապա, որոշ տեղեկություններով, Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր մեկ մարդու պես ներկա լինել, պատճառաբանություն չի ընդունելու, քանի որ  կիլոմետրեր չպետք է կտրեն անցնեն, սակայն, միեւնույն է` բացակաների թիվը շատ մեծ էր, ինչը զայրացրել է առաջնորդին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular