ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղի՞ց են վերցրել «աղավնի» տեխնոլոգիան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Պատարագի ընթացքում իշխող ուժի քարոզչական մեքենան փորձեց կիրառել քաղաքական աճպարարական հնարք՝ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաների վրա հանկարծ հայտնված աղավնու միջոցով։ Դեռ պատարագը չավարտված՝ քպամերձ հարթակներն սկսեցին կայծակնային արագությամբ տարածել այդ լուսանկարները՝ ներկայացնելով դրանք որպես իբր «Աստծո նշան»։ Այնինչ, շատերը նկատեցին, թե նման «խաղաղության աղավնին» ինչպիսի նշան կարող էր լինել հենց այն ավտոշարասյան պայմաններում, երբ այդ մեքենաներից մեկը մի քանի տարի առաջ մահացու վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին։

Ի դեպ, այս տեխնոլոգիան, որից օգտվել են իշխանության խորհրդատուները, նորություն չէ։ Այն թուրքական քարոզչամեքենայի դասական հնարք է, որը վերջին տասնամյակներում բազմիցս կիրառվել է Թուրքիայում՝ իշխանության քաղաքական օրակարգը «սրբացնելու» և առաջնորդին «Աստծո ընտրյալ» կերպարով ներկայացնելու նպատակով։ Օրինակ՝ 2015 թ. օգոստոսի 16-ին Ռիզեում մզկիթի բացման արարողության ժամանակ Էրդողանի գլխին «զարմանալի հանգամանքներում» հայտնված թռչունը թուրքական իշխանամերձ մամուլը նույն պահին ներկայացրեց որպես «Աստծո նշան»։ Այդ ժամանակ Էրդողանը գտնվում էր իր քաղաքական կենսագրության ամենացածր վարկանիշի փուլում, իսկ ընդդիմության ու հասարակական գործիչների դեմ բռնաճնշումները հասել էին գագաթնակետին։ «Աղավնու հրաշքը» մատուցվեց որպես «վերից ուղերձ», ինչը հանրային ընկալման վրա իրական ազդեցություն ունեցավ։

Հենց այդ փորձված մեխանիզմն էլ, ըստ աղբյուրների, որոշել են կրկնել նաև Հայաստանում՝ այս անգամ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շրջանակում։ Այսպիսով, «խաղաղության աղավնու» քաղաքական շահարկումը ոչ թե հայկական իրականությունից բխող երևույթ է, այլ թուրքական քաղտեխնոլոգիական մշակույթի ներմուծում՝ հստակ քաղաքական նպատակներով, որով փորձ է արվել հոգեբանական մանիպուլ յացիայի միջոցով կոծկել Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և իշխանության առաջնորդին ներկայացնել «աստվածային նշաններով օժտված» կերպարով։ Այսինքն, անգամ սեփական լոգոն թուրքական կուսակցությունից փոխառած ՔՊ-ն այժմ էլ փոխառել է թուրք քաղտեխնոլոգների «խաղաղության աղավնի» օպերացիան՝ որպես հոգեբանական ազդեցության միջոց Հայաստանում. հասկանալի է՝ նպատակը Եկեղեցու դեմ աճող ճնշումների ֆոնին հասարակական նեգատիվը մեղմելը և Փաշինյանին «վերից եկող ընտրության» խորհրդանիշով ներկայացնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular