ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանը «հրթիռներով փակում է» Էգեյան ծովը, իսկ «թիրախը Թուրքիան է»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է «Էգեյան ծովը հրթիռներով փակելու» ծրագրի մասին, որի թիրախը Թուրքիան է, գրել է «Թուրքիյե Թուդեյ»-ը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ Աթենքը փոխում է իր պաշտպանական դոկտրինը. Էգեյան ծովը պաշտպանելու համար նավատորմին ապավինելու փոխարեն։ 

Հելլենական Հանրապետությունը na7 նախատեսում է շարժական հրթիռային համակարգեր տեղակայել կղզեխմբի հարյուրավոր, իսկ նրա խոսքով՝ հնարավոր է՝ հազարավոր կղզիների վրա։

«Աքիլեսյան վահան» կոդային անվամբ նախագիծը նախատեսում է զենքի բազմազան շարք՝ հինգ տեսակի հրթիռային համակարգեր, որոնք նախատեսված են ոչ միայն ծովը, այլև դրա օդային տարածքը ծածկելու համար։ Նման ցանցը, ըստ Հունաստանի ղեկավարության, թույլ կտա «փակել Էգեյան ծովը ցամաքից»։

Պատճառը սպառնալիքն է, որը Հունաստանը տեսնում է Թուրքիայի աճող ռազմական ներուժի, մասնավորապես՝ անօդաչու մարտական ​​համակարգերի մեջ։ «Հունաստանը գլոբալ հեռանկարում» միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Դենդիասը Թուրքիան անվանել է Աթենքի համար «ամենամեծ սպառնալիքը», չնայած երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են 1952 թվականից։

Նախարարի խոսքով՝ պարտականությունները բաժանելու նախկին մարտավարությունը (բանակը - ցամաքի համար, նավատորմը՝ ծովի, իսկ օդուժը՝ օդի) դարձել է անարդյունավետ։ Ժամանակակից պատերազմում անօդաչու թռչող սարքերի և նոր սպառնալիքների դեմ ճկունությունն ու պաշտպանությունը կարևոր են։ Հետևաբար, Հունաստանը մտադիր է իր բանակը պատրաստել «անօդաչու թռչող սարքերի դարաշրջանի» համար՝ ֆրեգատները հագեցնելով հակաօդային համակարգերով (օրինակ՝ «Կենտավրոս» համակարգը) և պահեստազորայինների թիվը հասցնելով 250,000-ի։

Հունաստանը, ըստ լուրերի, նաև պլանավորում է Իտալիայից գնել «Բերգամինի» դասի ֆրեգատներ, որոնք կարող են հրթիռներ արձակել մինչև 1500 կմ հեռավորության վրա, ինչը նրան ռազմավարական հասանելիություն կտա Արևելյան Միջերկրական ծովում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular