ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղպայմանագրում» հաշիվ են պահանջում Փաշինյանի պատարագին չներկայացածներից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում իրավիճակը բավականին լրջորեն սրվել է։ Մեր տեղեկություններով՝ օրերս նախաձեռնող խմբի ընդլայնված կազմով քննարկմանը Փաշինյանն անձամբ է հաշիվ պահանջել կուսակիցներից, թե ինչու անհրաժեշտ չափով չեն մասնակցում իր կիրակնօրյա պատարագներին։ Մարդկանց անհրաժեշտ բազմություն չեն ապահովում, ինչի արդյունքում ԶԼՄ-ները ծաղրում են գործող իշխանություններին՝ հակաեկեղեցական արշավում ձախողվելու մեջ։

Ընդ որում, Փաշինյանն անձամբ ցուցակ է ունեցել, թե ում է հանձնարարված եղել ներկայանալու պատարագին, բայց չի ներկայացել։ Ցուցակ կազմելու գործով անձամբ զբաղվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով գրում է, թե ովքեր են ներկա եղել և որքան մարդ են իրենց հետ բերել։ ՔՊ-ականների համար շոկ է եղել, որ Փաշինյանն այդքան լավ տեղեկացված է եղել իրենց գործողություններից կամ, ավելի շուտ, անգործությունից։ Խոստացել են, որ հաջորդ պատարագներին կներկայանան ողջ կազմով, բայց և հենց երեկ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած պատարագը իր սակավամարդությամբ հերթական անգամ գազազեցրել է Փաշինյանին, ով պատարագից վերադառնալով կրկին հավաքել է կուսակիցներին և պահանջել նոր ցուցակներ՝ նշելով, թե իր հանձնարարությունները չկատարողները չեն հայտնվելու խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակներում։

Մի քանի քպականներ ի սկզբանե Փաշինյանին տեղեկացրել էին, որ չեն կարողանա մասնակցել կամ շատ ավելի կարևոր կուսակցական գործերով զբաղված են լինելու։ Վերջիններիս հետ կապված Փաշինյանը խնդիր չունի, բայց հատկապես կանանց նկատմամբ զայրացած է, քանի որ պատարագին ընդամենը 5-6 կին պատգամավոր է եղել։ Եվ Փաշինյանը կրկին հանձնարարել է բոլորին ցուցակագրել, մանրամասն ներկայացնել, թե ովքեր երբ են եկել պատարագի, և ըստ այդ ցուցակների էլ ապահովել ներկայացվածությունը ընտրական ցուցակում։ Նա խստորեն զգուշացրել է, որ հաջորդ անգամ չներկայանալու դեպքում այլևս որևէ ներում չի լինելու։

Կարեն Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular