ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնդկաստանում անտառապահներն անօդաչուներ են կիրառել մարդակեր գայլերին հետևելու համար․ զոհվել է 9 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հնդկաստանում անտառապահները անօդաչու թռչող սարքեր են կիրառել՝ մարդակեր գայլերին հետևելու համար, այն բանից հետո, երբ վերջին շաբաթների ընթացքում կենդանիները սպանել են առնվազն ինը մարդու, հիմնականում երեխաների, հայտնում է AFP-ն։

Պաշտոնյաների տվյալներով, վերջին զոհը դարձել է 10 ամսական մի աղջիկ, որին շաբաթ օրը գայլը հափշտակել է Ուտար Պրադեշ նահանգի հյուսիսում գտնվող Բահրայխ շրջանում, երբ նա քնած էր մոր կողքին։ Ավելի ուշ երեխայի դին հայտնաբերվել է դաշտում։

Օրեր առաջ մոր աչքի առաջ գայլը հափշտակել էր հինգ տարեկան տղայի, որը դուրս էր եկել տնից։ Երեխան, որին գտել էին խեղված վիճակում շաքարեղեգի դաշտում, մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Պաշտոնյաները նշել են, որ հարձակումը տեղի է ունեցել նույն սխեմայով, ինչ մյուս գյուղերում, որտեղ սեպտեմբերից հաղորդվել էր նմանատիպ դեպքերի մասին։

Ոստիկանության, անտառտնտեսությունների և լրատվամիջոցների տվյալներով, Բահրայխում գայլերի ենթադրյալ հարձակումների զոհերի թիվը երեք ամսում հասել է առնվազն իննի։ Զոհերի թվում եղել է նաև տարեց զույգ։ Անտառային ծառայության աշխատակից Ռամ Սինգհ Յադավը AFP-ին հայտնել է, որ իշխանությունները տարածքում տեղակայել են անօդաչուներ, ֆոտոկալանիչներ և զինված պահակներ։

Անտառտնտեսության այլ ներկայացուցիչներ նշել են, որ կենդանիները անսովոր համարձակ են եղել։

Անցած տարի Բահրայխում տեղի էր ունեցել նմանատիպ հարձակումների ալիք, երբ գայլերի մի խումբ սպանել էր առնվազն ինը մարդու և վիրավորել ևս մի քանիսին։ Բահրայխի արոտավայրերը գտնվում են մոտ 50 կիլոմետր հարավ՝ Նեպալի սահմանից, որտեղ Հիմալայների նախալեռները ծածկված են խիտ անտառներով։

Փորձագետները նշում են, որ գայլերը մարդկանց կամ տնային կենդանիների վրա հարձակվում են միայն ծայրահեղ դեպքում, երբ սոված են, նախընտրելով ավելի անվտանգ որս, օրինակ՝ փոքր անտիլոպներ։

Հնդկաստանում մոտ 3000 գայլեր ապրում են հիմնականում պահպանվող տարածքներից դուրս՝ հաճախ մարդկանց անմիջական հարևանությամբ։ Այս կենդանիները, որոնք հայտնի են նաև որպես «հարթավայրային գայլեր» և ընդգրկված են խոցելի տեսակների ցանկում, չափերով փոքր են, քան ավելի ուժեղ հիմալայան գայլերը, և հաճախ կարելի է շփոթել այլ տեսակների՝ օրինակ՝ շակալների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular