ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև.պատմության այս օրը (30 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր, Բարբադոս և Եմեն՝ Անկախության օր, Շոտլանդիա՝ Սուրբ Անդրեյի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808 -գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը, որը  հոկտեմբերի 9-ից պաշարել էր Երևանի բերդը՝  վերացրել է պաշարումը։

1815 –ծնվել է  գրական-հասարակական գործիչ Սերվիչե-Սերովբե Վիչենյանը:

1823– վախճանվել է ականավոր պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ, Մխիթարյան միաբանության անդամ Միքայել Չամչյանը:

1837 - ծնվել է դերասան, դրամատուրգ Ռոմանոս Սետեֆճյանը:

1859 –վախճանվել է  արևմտահայ նշանավոր տնտեսագետ Նիկողայոս Զորայանը։

1920 - Հայաստանի խորհրդայնացման առիթով Հայ-հեղկոմը շնորհավորական նամակներ է ստացել Ադրբեջանի խորհրդային կառավարության ղեկավար  Նարիմանովից և քեմալական բանակի Արևելյան ռազմաճակատի հրամանատար գեներալ Քյազիմ Կարաբեքիրից։ Ադրբեջանի խորհրդային կառավարությունը Արցախը ճանաչել է Հայաստանի մաս։

1933 - Լրիվ կարողությամբ շարք է մտել ՁորաԳԷՍը։

1960 - Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը։

1960 - վախճանվել է   նկարիչ Վահրամ Գայֆեճյանը:

1965 - Սոֆիայում տեղի է ունեցել հայկական մշակույթի տասնօրյակի հանդիսավոր բացումը։

1985– վախճանվել է ֆրանսահայ երգիչ, երգահան և բանաստեղծ Մարկ Արյանը:

1991 - վախճանվել է  հայ խորհրդային ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանը։

2004- հայ-իրանական սահմանին տեղի է ունեցել  Իրան – Հայաստան գազամուղի շինարարության սկզբի հանդիսավոր արարողությունը և շահագործման է հանձնել Ագարակ –Շինուհայր էլէկտրահաղորդման բարձրավոլտ երկրորդ գիծը: 

2006-Արգենտինայի խորհրդարանը հաստատել է  օրինագիծ, որով ապրիլի 24-֊ը հռչակվել է ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր՝ ի հիշատակ հայ ժողովրդի ցեղասպանության:

2007-սկսել է գործել  Հատուկ քննչական ծառայության մասին օրենքը:

2010-Լեռնային Ղարաբաղում սկսվել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման գործընթացը:

2020- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները երեկոյան «Նիկոլ, դավաճան» վանկարկելով փակել են Մաշտոցի պողոտան։

2022- Ֆրանսիայի ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1609 —Գալիլեո Գալիլեյը կազմել է Լուսնի մակերևույթի առաջին քարտեզը:

1700 —տեղի է ունեցել Նարվայի ճակատամարտը Պետրոս Մեծի գլխավորած ռուսական բանակի և Կարլ 12-րդի գլխավորած շվեդական բանակի միջև:

1825– ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ուիլյամ Բուգրոն:

1835 - ծնվել է ամերիկացի գրող, լրագրող Մարկ Տվենը:

1853– Սև ծովում տեղի է ունեցել Սինոպյան ճակատամարտը՝ Ռուսական կայսրության և Սարդինյան թագավորության միջև, որը հանդիսանում է  Ղրիմյան պատերազմի նշանավոր մարտերից մեկը:

1872– Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում տեղի է ունեցել առաջին միջազգային ֆուտբոլային հանդիպումը Շոտլանդիայի և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականների միջև, որը ավարտվել է 0:0 հաշվով:

1874– ծնվել է անգլիացի քաղաքական և պետական գործիչ, Միացյալ Թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլը:

1876 —Պավել Յաբլոչկովը արտոնագրել է տրանսֆորմատորը:

1912 —արտիստական  «Թափառական շուն» նկուղում տեղի է ունեցել Մայակովսկու առաջին հանրային ելույթը:

1931 —Լուգանսկում արտադրվել է առաջին «Ֆելիքս Դզերժինսկի» սերիայի ծանր բեռնափոխադրող շոգեքարշը:.

1939– սկսվել է խորհրդա-ֆիննական պատերազմը:

1954 —ամերիկուհի Էնի Էլիզաբեթ Հոդժեսը վիրավորվել է մետեորիտի կտորից, սա արտաերկրային օբյեկտի կողմից մարդու վնասվածք ստանալու առաջին փաստագրված  դեպքն է հանդիսանում:

1965– ծնվել է ամերիկացի կատակերգակ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Բեն Սթիլերը:

1982 —թողարկվել է Մայքլ Ջեկսոնի երաժշտության պատմության մեջ ռեկորդային քանակով վաճառված Thriller ալբոմը:

2009 - վախճանվել է   հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Միլորադ Պավիչը, որը հանդիսացել է պոստմոդեռնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ  և 17-19--րդ դարերի սերբական գրականության պատմագիր:

2013– վախճանվել է ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը, որը հայտնի է դարձել «Ֆորսաժ» ֆիլմաշարից:

2015 - վախճանվել է   ռուս ռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ Էլդար Ռյազանովը:

2021 —Բարբադոսը դարձել է հանրապետություն:

2022 —վախճանվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար (1989—2002), Չինաստանի նախագահ (1993—2003) Ցզյան Ցզեմինը:

Կ.Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular