ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղից փախստականների մասին քննարկումը ընդգծեց Ֆեյսբուքի հայ և ադրբեջանցի օգտատերերի անհաշտությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ավելի վաղ գրել էր kavkaz-uzel.eu–ն Վաշինգտոնի համաձայնագրերը չեն լուծում հայ բնակչության Ղարաբաղ վերադարձի հարցը, սակայն փախստականները կարող են ինքնուրույն պաշտպանել իրենց միջազգային երաշխիքներով վերադարձի իրավունքը միջազգային դատարանում։

Ֆեյսբուքի օգտատերերը հայ բնակչության Ղարաբաղ վերադարձի հնարավորության մասին այդ գրառման տակ թողել են ավելի քան 910 մեկնաբանություն։

Իրենց որպես Ադրբեջանի բնակիչ ներկայացնող օգտատերերը կարծում են, որ էթնիկ հայերի վերադարձը Ղարաբաղ կապված է ադրբեջանցիների Հայաստանում իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու հնարավորության հետ։

«Երբ Իրավանից, Զանգեզուրից և Հայաստանից եկած ադրբեջանցի փախստականները վերադառնան, այդ ժամանակ կարող ենք խոսել հայերի վերադարձի մասին», - կարծում է Մայիս Հասանովը։

«Ինչո՞ւ միջազգային դատարանները չեն քննարկել 30 տարի առաջ փախած (ադրբեջանցիների) հարցը», - համաձայնել է Շեբնեմ Գաշլին։

«Ինչո՞ւ չի առաջարկվում անկախության պայմաններում ադրբեջանցիների վերադարձը իրենց հողեր Հայաստանում», - կատակել է Բակինսկի Վոլվեբնիկը։

«Ադրբեջանը կոչ էր արել հայերին չլքել իրենց տները, ստանալ քաղաքացիություն և ինտեգրվել, բայց նրանք հեռացան իրենց առաջնորդների ճնշման տակ», - իր տեսլականն է արտահայտել  Մուրադ Ղարաբաղսկին  ղարաբաղցիների արտագաղթի վերաբերյալ։

«Ադրբեջանի դեմ հանցագործություններին մասնակցած հայերը կհետապնդվեն. մնացածը կարող էին մնալ», - կարծում է Ակիֆ Աբբասովը։

«Բռնի տեղահանվածների վերադարձը պետք է լինի փոխադարձ պայմաններով», - առաջարկել է Ահադ Մարդանովը։

Քննարկման ընթացքում հայ օգտատերերը հաստատել են ղարաբաղցի հայ բնակիչների հայրենիք վերադառնալու իրավունքը և վստահություն հայտնել, որ դա տեղի կունենա վաղ թե ուշ։

«Հայերը կպաշտպանեն Արցախը. դա մեր հողն է, և ոչ ոք իրավունք չունի այն խլել մեզանից», - պնդել է Սամվել Մինասյանը։ «Սպառնալիքներից անկախ Արցախը կմնա հայկական», - նմանատիպ միտք է արտահայտել Հասմիկ Ավետիսյանը։

«Հայերի նկատմամբ բարբարոսական մեթոդները անընդունելի են։ Մենք հիշում ենք պատմությունը և չենք մոռանա կորուստները», - ասել է Լաուրա Մելքումյանը։

«Հայերը միշտ կվերադառնան և կվերականգնեն իրենց հողերը», - եզրափակել է Հասմիկ Ավետիսյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular